«Թուրքիային մեջ մահմեդական հայեր շատ կան: Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Մոսկվայում կամ Արևմուտքում, ով մի հատ ռեստորան էր բացում, ասում էր՝ «գնում եմ՝ նախագահ դառնամ»: Լավ էլի, ախր… Հետո ընդդիմության ներկայացուցիչները գալիս էին Հայաստանից և Մոսկվայում ասում էին՝ «գիտեք, այդ Լևոնը հակառուսական է, հետո՝ Ռոբերտը հակառուսական է, էս Սերժը հակառուսական է… Մենք ունենք ավելի պրոռուսականը»:
«Մենք էլ այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալ, և մեր ընթացիկ ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում ու տարածաշրջանում: Ով է իր մաշկի վրա ինչ-որ բան զգացել, ով` չէ, սուբյեկտիվ զգացողություն է»:
«Ունենք նաև սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան ու ՀՀ կառավարությունից սպասում են այն, ինչ որևէ այլ երկրից չեն սպասում` մյուս երկրներում չեն էլ երազում, որ նման պայմաններ ու ընդունելություն կլինի»:
«Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը կգոցե ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018թ. հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետին, նախ շնորհակալություն հայտնեց նրան՝ ընդգծելով, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա վստահություն է ներշնչել:
Հարցին՝ իսկ ինքը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, նա այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, և այո, իմ կարծիքով ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»:
«Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում: Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը, և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք չենք կարող հաջողել»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ (ԵՄ) հարաբերություններին և համագործակցությանը: Ավելին, նա նշեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ:
«Օրինակ` պատճառ են բերում, թե հավատափոխ են եղել, բայց մի քանի հարցից պարզվում է, որ մեր հավատքի մեջ պարզունակ ճշմարտությունների չի տիրապետում: Եվ կարելի է եզրակացնել, որ այլ նպատակների համար են այս ճանապարհն ընտրել»:
«Ցանկացած նպատակադրման դեպքում պետք է հասկանալ, թե ինչն է գրավիչ դառնալու, որպեսզի մարդիկ այդ նպատակի հետևից գնան։ Եթե խնդիրը ներգաղթն է՝ ո՞ր երկիր են մարդիկ տեղափոխվում ապրելու»։
«Բնական է, որ ներգաղթ ապահովելու համար անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը և ստեղծել այնպիսի բարենպաստ միջավայր, որը կլինի ավելի գրավիչ, քան այն միջավայրը, որում հարմարվել և ապրում են Հայաստանից արտագաղթած քաղաքացիները»:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում շատ հանդիպումներ ունի: Լրագրողների հետ զրույցում Կարո Փայլանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 22-ը Հայաստանում կլինի:
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»:
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
«Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
«Վերջին ամիսներին հատկապես մեծացել է տեսանյութերի շրջանառությունը: Այդ տեսանյութերը պատմում են սահմանին ադրբեջանական կողմի կեղծ հաջողությունների մասին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»:
Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։
«Անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը: Հարկավոր է զգույշ լինել»:
Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել եկեղեցաշինության և եկեղեցու կողմից իրականացվող շինարարության թեման։
«Մենք, օրինակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ չենք պահանջել հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցության որևէ տարբերակից: Հակառակը` հենց ԵՄ-ն է իր նախկին ղեկավարներից ոմանց շուրթերով, մասնավորապես` Բարոզուի, որն այն ժամանակ ղեկավարում էր ԵՄ գործադիր մարմինները, «կամ-կամ»-ի պայման առաջադրել»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեցին որոշ հիվանդներ, իրենց մոտ հեմոգլոբինի մակարդակը շատ ցածր է լինում, ուստի, առնվազն անբարոյականություն է այս դեղը հիվանդների մեծ մասին հասանելի չդարձնելը: Հեմոդիալիզի ժամանակ էլ կարող է իրենց ճնշումն ընկնել:
«Հայաստանի համար С-400-ների վտանգի մասին խոսակցությունները չափազանցված են, որովհետև դա հակաօդային պաշտպանություն է։ Հայաստանի կողմից Թուրքիան հակաօդային պաշտպանության կարիք չունի, որովհետև նման վտանգ իրեն չի էլ սպառնում հայկական կողմից»։
168.am-ն այն բացառիկ երջանիկներից է, որ ամեն շաբաթ մի նոր ընկեր է ձեռք բերում, ովքեր էլ հենց օգնում են մեր ընթերցողների հանգստյան օրերն ավելի կինեմատոգրաֆիական դարձնելու հարցում: Չենք խախտում ավանդույթը և հերթական կիրակին նշանավորում ենք մեր նոր ընկերոջ՝ Արմեն Մարգարյանի ամենասիրելի 12 ֆիլմերից բաղկացած ցանկը ներկայացնելով, հաճելի դիտում և երկարաժամկետ տպավորություններ մաղթելով:
Կառավարության գլխավոր խոստումներից մեկը, ինչպես շատերդ կհիշեք, արտաքին առևտրի ցուցանիշների բարելավումն էր։ Մասնավորապես, կառավարությունը խոստացել էր արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին և ապահովել ներմուծման ծավալից ավելի մեծ արտահանման ծավալ։
«Իշխանության, ապագայի նկատմամբ վստահության պակասը, կայունության բացակայությունը, անկայուն տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը գրեթե միշտ էլ եղել են արտագաղթի պատճառ։ Բայց դրանք իրենց նշանակությամբ ու կշռով անհամեմատ փոքր են՝ սոցիալ-տնտեսական պատճառների հետ համեմատած։ Սա սոցիոլոգների արձանագրած իրողությունն է»:
«ՀՀԿ-ականներն իրենց վերջին հարցազրույցներում հավասարապես բաժանել են պարտականությունները՝ մի մասը գովում է կառավարությանը, մյուս մասը հայտարարում է, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը»: