«Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե խոստացված փոփոխությունների արդյունքն ինչո՞ւ այդպես էլ չենք տեսնում, չենք զգում մեր մաշկի վրա, ասաց, թե`  ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը`  այլ, ինչպե՞ս ենք տարբերելու`  որն է ճիշտ զգում:

«Դրա համար էլ ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշերի համակարգ, որով գնահատում է կառավարության աշխատանքը: Մենք էլ այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալ, և մեր ընթացիկ ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում ու տարածաշրջանում: Ով է իր մաշկի վրա ինչ-որ բան զգացել, ով`  չէ, սուբյեկտիվ զգացողություն է: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներն ուզում են, որպեսզի որակապես իրենց կյանքը փոխվի: Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորինը փոխել, իհարկե`  ոչ: Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս