«Սերժ Սարգսյանին փոխարինող չկա». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է համաձայն իր կուսակիցների հետ, որ ապրիլին վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց, որ մինչև ապրիլ ամիսը դեռ երկար ժամանակ կա.

«Մեր կուսակցությունը բնակչության կողմից վստահություն ստացած մեր նախընտրական ծրագրով մեր կուսակցությունն իր ծրագիրը կտանի առաջ»:

Հարցին՝ իսկ ինքը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, նա այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, և այո, իմ կարծիքով ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»:

Լրագրողները հետաքրրքվեցին՝ ո՞նց է վերաբերվում այն հարցին, որ Զարուհի Փոստանջյանն իր դեմ դատական գործ է սկսել, նա պատասխանեց, որ մամուլից է տեղեկացել այդ մասին. «Դեռ այդ փաստաթղթերը չենք ստացել, կուսումնասիրենք, կնայենք»:

Մարգարյանը նշեց, որ փորձում են կառուցողական լինել, միասնական ծրագրեր ներկայացնել՝ երևանցու կյանքը բարելավելու համար:

«Ծիտ» մականունով ավագանու ներկայացուցչի պահվածքի մասին խոսելով, նա ասաց, որ հորդորել է ավագանու անդամներին հարգալից լինել միմյանց նկատմամբ. «Ցավում եմ, որ նման միջադեպ է տեղի ունեցել, բայց համոզված եմ, որ հաջորդ անգամ նման միջադեպ չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս