«Արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018թ. հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետին, նախ շնորհակալություն հայտնեց նրան՝ ընդգծելով, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա վստահություն է ներշնչել:
«Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից, կարծում եմ, լավ շախմատ եք խաղում, քանի որ «շախ» ու «մատ» ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»,- հարցրեց նա:
Վարչապետը կարճ պատասխանեց. «Այո»: