Վաչե Գաբրիելյանը՝ Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի ղեկավար

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 2019 թվականից գլխավորելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը:

Մեզ հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը հաստատեց այս լուրը։

«Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով, որովհետև կրթության ոլորտում և Ամերիկյան համալսարանում 20 տարի դասավանդում եմ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։

Քաղաքական ներկայիս զարգացումների վերաբերյալ նախկին փոխվարչապետը չցանկացավ մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ դա կրթության ոլորտին չի վերաբերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31