«Իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա». Արծրուն Հովհաննիսյան

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի պաշտպանական դիրքերի ամրապնդման և դրանք հարձակողականի վերածելու մասին տեղեկություններ են տարածվում։ Վերլուծաբանների խոսքով՝ հակառակորդի դիրքերի ամրապնդման աշխատանքները սկսվել են Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հրադադարի վերելակային համաձայնությունից հետո։ 168.am-ի տեղեկություններով՝ այդ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց նման լուրերը։

«Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա։

Ա.Հովհաննիսյանի հավաստմամն՝ իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31