«Բանակցությունները ավարտված չեն, շարունակվելու են». Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի հարցով բանակցությունների մասին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակտար Մհեր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ ավարտվել է իր հանդիպումը «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ:
«Բանակցությունները ավարտված չեն, շարունակվելու են, օդանավակայան եմ մեկնում, չեմ կարող խոսել»,- ասաց Մ. Գրիգորյանը։
Թե ե՞րբ է կայանալու հաջորդ փուլը, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Վերադառնալուն պես հարցեր կան, որ պետք է խոսենք իրար հետ, բայց շարունակվում են»։
Մ. Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ կրկնելով, որ օդանավակայանի ճանապարհին է և հարմար չէ խոսելը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հաղորդագրության համաձայն, Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյան միջև այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքը և հետագա զարգացումը, մասնավորապես՝ խոսքը 2019 թ. Հայաստան բնական գազի մատակարարման մասին է եղել:
«Կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազաֆիկացման և հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է , որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը»,- նշում է «Գազպրոմը»: