«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Գաղտնիք չէ, որ շրջանառության հարկի ռեժիմում աշխատող փոքր տնտեսվարողները շարունակում են թաքցնել իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրությունը։
«Այստեղ կարևորը գործողությունը չէ, այլ արդյունավետությունը, իսկ արդյունավետություն չկար, որովհետև, նորից եմ կրկնում՝ երկրորդ նախագահը ձեռք է բերում հալածյալի կերպար, և եթե մի քանի անգամ նման բան տեղի ունենա, նրան կդարձնեն քաղհալածյալ և ընդդիմության լիդեր»։
«Դե, հիմա ի՞նչ անենք, դատարան է, այս որոշումն ընդունեց։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ եթե, ի վերջո, ուզում ենք նորմալ երկիր կառուցել, միանշանակ պետք է ունենանք նորմալ դատական համակարգ»։
ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաշատն եմ տուժել, քաղաքական հետապնդման եմ ենթարկվել: 2008 թվականին Ազգային ժողովում ես եմ հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը կրում է ՀՀ երկրորդ նախագահը: Պատասխանատվությունը մի բան է, մեղքը՝ այլ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական կողմը տարբեր խողովակներով Ադրբեջանին հայտնել է՝ վերադիրքավորումներն անընդունելի են։
Այսօր հայ-ռուսական հարաբերություններն առավել հաճախ են հայտնվում քաղաքական գործիչների, փորձագետների ու լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այդ հետաքրքրության պատճառներն ավելի քան ակնհայտ են։
«Նկատելի է փոփոխություն ՀՀ վարչապետի Ղարաբաղյան թեմայով առաջին և վերջին հայտարարությունների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօրվա ասուլիսին կարծիք հայտնեց, որ, եթե սեպտեմբեր ամսին կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պետք է նոր օրակարգ ներկայացնի։
«Ամենևին։ Դա ապացուցում է, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար Հայաստանի Սահմանադրությունն ու արդարադատությունն ավելի վեր է, քան քաղաքական իշխանության քաղաքական ճաշակն ու պատվերները»:
Մեր ճշտող հարցին, այսինքն՝ Ռ. Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն չունի՞, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Դուրս գալու մասին խոսք չկա, ինքը Երևանում է, վաղն էլ ասուլիս է տալիս»:
«Կանխատեսելի էր, որ դատարանի այդքան նազուտուզը դրան է վերաբերում, այլ բան չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան, Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը և վերացրեց առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
«2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո դիմել եմ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին` Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար: Դա պատգամավորի սահմանադրական իրավունքն է, և ես առաջ էլ, հիմա էլ օգտվել եմ այդ իրավունքից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Ազգանունը չասաց, այդ օրը Ժորայի ծննդյան օրն էր՝ օգոստոսի 9-ը, շատ հյուրեր ունեինք։ Ես միայն կարողացա ասել իրեն, որ, եթե վարչապետը մեզ համար ժամանակ չունի, երբ մեր տղաները երկրորդ եղեռն են կանխել, շնորհակալ ենք, պետք չի, որ ուրիշ մարդ ընդունի»։
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
ՀՀ համախառն միջազգային պահուստները 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 1 մլրդ 991.9 մլն դոլար
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշերի ամենահաջողված բաժինը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին հայտարարությունն էր:
2018 թվականի հունիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 164.2 մլն դոլար
Կենտրոնական բանկն ակնկալում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
«Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական և հայանպաստ դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման և ոչ միայն կոնկրետ այդ գոտում, այլև Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բավականին հզոր ազդեցություն և ներկայություն Նախիջևանում»:
«Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա ո՞րն է նոր իրավիճակը: ՀՀ նոր իշխանությունները ևս զգուշավորություն պետք է ցուցաբերեն, քանի որ որքան էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զգույշ լինել, սխալներ չգործել, որևէ երկրի կողմից շարունակական կոշտ հայտարարություններ չեն հանդուրժի»:
«Հայաստանում տեղի ունեցած և ներկայումս շարունակվող զարգացումները որոշակիորեն ետ մղեցին ժամանակացույցերը, ուստի պետք է աշխատել հասցնել, եթե կա ցանկություն շարունակելու նույն այդ ծրագրերը: ԵՄ-ն սպասում է, որ այդ ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դելքուրը:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը տհաճ երևույթ է այն առումով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հանդիպումը, և դա իրեն չարդարացրեց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։
«Զանգեր են լինում նաև, որ N զորամասում վառելիքի վաճառք է իրականացվում: Իհարկե, այս դեպքերը այդքան մեծ թիվ չեն կազմում, բայց պատշաճ վերահսկողություն է իրականացվում»,- ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը: