Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին

Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնությունից ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցությանն աջակցել է նաև Կոնվերս Բանկը:

Հայ մարզիկների վերադարձից հետո նրանց այցելել և մարզումների պայմաններին է ծանոթացել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Կարդացեք նաև

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հետ նա շրջել է մարզասրահում, անմիջական զրույց է ունեցել Աշխարհի առաջնությունից հայ մարզիկների տպավորությունների, առաջիկա ծրագրերի և հավակնությունների մասին:

Այցի շրջանակում Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնության մրցանակակիրներին խրախուսական նվերներ են հանձնվել: Քննարկել են նաև համագործակցության հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս