«Դավոսի համաժողովին մասնակցելը բավականին թանկ հաճույք է, բայց անհրաժեշտ». Գագիկ Մակարյան

«Դավոսի համաժողովին մասնակցելը բավականին թանկ հաճույք է, բայց անհրաժեշտ». Գագիկ Մակարյան

«Դավոսի համաշխարհային համաժողովին մասնակցելը բավականին թանկ հաճույք է` մի քանի տասնյակ հազար դոլարի, սակայն դա շատ կարևոր է, և պետք է շատ պատրաստված գնալ: Երկար տարիներ Հայաստանը չի մասնակցել այդ համաժողովին, և այժմ մեր մասնակցությունը մի քանի դրական նշանակություն կունենա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելով հունվարի վերջին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մասին:

Նախ, ըստ նրա՝ դա հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ. «ՀՀ բացակայությունը չի հիշեցնում իր մասին, և պետք է հիշեցնել, որ ՀՀ-ն կա, որովհետև քանի գնում, ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է` տուրիզմ և այլն: Երկրորդ` այդ ֆորումում տնտեսական զարգացման տենդեցներ են քննարկվում, որ հետո միայն դրանց մասին կարդալով՝ չի կարելի իմանալ, թե ինչ է կատարվում: Երրորդ` ՀՀ-ն բավականին լուրջ ծրագրեր ներկայացնելու խնդիր ունի: Մեր երկիրը խոպան է: Ինչո՞ւ պետք է ներդրողին հետաքրքրի:

Բայց միջավայրը ներկայումս բավականին լավացել է, և կան բազմաթիվ ծրագրեր, որ չեն իրականացվել, կարող են հետաքրքրել ներդրողներին, ԵԱՏՄ-ԵՄ միջանկյալ օղակ լինելով՝ կարող ենք բավականին հետաքրքիր ծրագրեր առաջարկել` գյուղատնտեսության, արևային էներգետիկայի, թափոնների վրա կառուցված տեխնոլոգիաների ստեղծման ոլոտներում, որ ՀՀ-ն թափոնների մեծ սարեր ունի, իսկ միջազգային շատ լավ ծրագրեր կան, նաև առողջապահական ոլորտը, այդ թվում` դեղորայքի արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժեներինգ, ինչպես նաև՝ տրասեկաների, գլոբալ ուղիների առումով, և այլն, շինարարական արտադրության առումով, օրգանիկ սննդի, էլեկտրոնիկայի հիման վրա հավաքման արտադրության, և այլն»:

Ըստ Գ.Մակարյանի` մոտ 10 էական ոլորտներ կան համագործակցության համար, սակայն ամենակարևորը հարաբերություններ ձևավորելն է, որը հետագայում որոշիչ նշանակություն է ունենում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։