 
                        ԱԳՆ-ի արձագանքը՝ ԼՂ խնդիրը փուլային տարբերակով լուծելու Լավրովի հայտարարությանը
 
                                    ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել էր. «Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        