Բաժիններ՝

Գնաճը մեղմելու թեմայով ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Այսօր մեկնարկել են Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ՝ հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հուվարի 23-ին, ժամը 11:00-ին հրավիրվում է առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ճշտեց՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականո՞վ են հրավիրվում լսումները: Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանն ասաց, որ Ս. Սարգսյանը նման հանձնարարական չի տվել, նա առաջարկություններ է ներկայացրել, իսկ ԱԺ նախագահը նախաձեռնել է այդ լսումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031