Բաժիններ՝

«Մեկը, որ իրա պաշտպանության նախարարին բոշա անվանի, դա եղավ էլ երկի՞ր, եղավ բանա՞կ»

«Դուք կարաք մոգոնեք, որ 2 ընկերոջ կռվացնեք, մթոմ ՄՉՍ-ի նախարարը հես ա գալիս ա պաշտպանության նախարար, թե հակառակը, ամոթ ա, մի հատ էլ ինձի վկա եք բերում: Իմ անունն էլ գրում եք, որ լավ կարդան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ օրերս Երևանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Դիտարկմանը, որ սոցցանցում 1000 դրամների մասին քաղաքացու հարցին, թե՝ սա «հերթական բոշայության ձևն է», Վիգեն Սարգսյանը պատասխանում է, թե՝ «բոշան դու ես», Ս.Սարոյանը հարցադրում արեց, թե քաղաքացին ի՞նչ իրավունք ունի պաշտպանության նախարարին անվանել «բոշա»:

«Մի հատ պաշտպանության նախարար ունենք, էդ էլ չհարգե՞նք: Երեխեք ջան, լավ, ամոթ ա, էս մեր սաղ գրածները թուրքերն էլ են կարդում: Մեկը, որ իրա պաշտպանության նախարարին բոշա անվանի, դա եղավ էլ երկի՞ր, եղավ բանա՞կ»,- ասաց Ս.Սարոյանը` կոչ անելով հարգել բանակը:

Ըստ նրա` Վիգեն Սարգսյանը դեռ 1 տարի չկա՝ նախարար է. «7 տարվա ծրագիր է գրել, որ բանակը հզորացնի, էնքան են անելու, որ զզվի, էլ չաշխատի: Հըլը բան չարած՝ փնովում ենք, խայտառակում ենք, քար ենք շպրտում, ցեխ ենք շպրտում, ՄՉՍ ենք կռվցնում բանակի հետ: Ամոթ ա»:

Ս.Սարոյանը ամոթանք տվեց նաև կաթողիկոսի մասին անեկդոտ գրողներին. «Բա կարելի՞ ա կաթողիկոսի մասին անեկդոտ գրել, ա՛յ մարդ: Խայտառակություն ա էսի, հորս արև»:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի՝ գեներալիտետի հանդիպմանը ներկա են եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը և որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս