«Կլինի՞՝ ինչ հնարավոր է՝ բացասական իմ մասին ասեք, որ հետո գնանք առաջ». Դավիթ Հարությունյանի կոշտ արձագանքը՝ Սերգեյ Բագրատյանին

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավականին կոշտ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ամբողջ ընտրությունները կեղծվել են:

«Կլինի՞՝ ինչ հնարավոր է՝ բացասական իմ մասին ասեք, որ հետո գնանք առաջ, հասկանանք, որ բովանդակային ենք քննարկում: Առաջարկում եմ՝ այ, «դուք՝ սենց, դուք՝ նենց», ճիշտ տեղը չի: Հասկանում եմ, որ կամերաների առկայությունն է պատճառը»,- ասաց Դ.Հարությունյանը՝ խոստանալով այլևս չարձագանքել, թե ինքն ինչքան վատն է:

«Ձեր անձի վերաբերյալ որևէ խնդիր չկա,- զարմացած արձագանքեց Ս.Բագրատյանը,- Ձեր մասնագիտական որակների վերաբերյալ բավականին բարձր կարծիք ունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031