Ինչպես են Վատիկանում անտեսել Փաշինյանին և իր կառավարությանը. «Հրապարակ»

Հակառակ ՀՀ վարչապետի աշխատակազմից հոկտեմբերի 19-21-ի ընթացքում տեղացած լուրերի տարափին, որոնց ընդհանրական նպատակը հայաստանյան հասարակության մոտ տպավորություն ստեղծելն էր, թե բացահայտ հակաքրիստոնյա եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կատաղի թշնամի Նիկոլ Փաշինյանը Վատիկանում ջերմ ընդունելության է արժանացել, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն XIV-ի կողմից, Սուրբ Աթոռի տարածած հաղորդագրությունը շատ տարբեր իրականություն է ներկայացնում։ 

Փաշինյանի գրասենյակից 18 տողանոց լուր էին տարածել՝ Լեւոն XIV պապի հետ Փաշինյանի հանդիպման մասին։ Սուրբ Աթոռից նույն հանդիպման մասին հայտնել են մեկ նախադասություն։ “This morning, 20 October 2025, His Holiness Pope Leo XIV received in Audience, in the Vatican Apostolic Palace, His Excellency Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia, who subsequently met with His Eminence Cardinal Pietro Parolin, Secretary of State, accompanied by Archbishop Paul Richard Gallagher, Secretary for Relations with States and International Organizations”. Թարգմանաբար՝  «Այսօր՝ 2025 թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Նորին Սրբություն Լեւոն XIV պապը Վատիկանի Առաքելական պալատում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նորին Գերազանցություն  Նիկոլ Փաշինյանին, ով այնուհետեւ հանդիպում ունեցավ Պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, մասնակցությամբ Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի»։ 

Վատիկանում կայացած երկրորդ՝ կարդինալ Պարոլինի հետ հանդիպման մասին Փաշինյանի գրասենյակը դարձյալ 15 տող է տարածել, Սուրբ Աթոռը՝ գործնականում մեկ նախադասություն։  Փաշինյանի գրասենյակը, ի թիվս այլնի, տարածել է․ «Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության եւ Սուրբ Աթոռի միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլեւ ընդհանուր պատմական եւ հոգեւոր ժառանգության եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:․․․»

Վատիկանից տարածել են բոլորովին այլ տեղեկություն՝ առհասարակ ուշադրության չարժանացնելով եւ որեւէ կերպ չհիշատակելով ՀՀ կառավարությանը։ “During the cordial talks at the Secretariat of State, satisfaction was expressed for the good relations between the Holy See and Armenia, a country with an ancient Christian tradition. Certain aspects of the life of the Catholic Church in the country were also highlighted.

Թարգմանաբար․ «Պետական քարտուղարությունում տեղի ունեցած ջերմ զրույցի ընթացքում գոհունակություն հայտնվեց լավ հարաբերությունների կապակցությամբ, որ գոյություն ունեն Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ, որը քրիստոնեական հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է։ Անդրադարձ եղավ երկրում կաթոլիկ եկեղեցու գործունեության որոշակի կողմերին»։

Որտե՞ղ է ՀՀ կառավարության հիշատակում։ Խոսքը միայն Հայաստանի եւ քրիստոնեության մասին է, ինչով էլ Վատիկանը պատասխանել է Փաշինյանի տեղեկատվական կեղծարարությանը։ 

Հետաքրքիր է, երբ Փաշինյանին ենթակա կանտորաներում առավոտից երեկո, աջուձախ ինչ հասնի, կեղծում են` սահմանադրության ոտնահարմամբ անձնական կյանքին մաս կազմող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումից մինչեւ դրանց մոնտաժում-տարածում, առանց այդ հանցագործ լրտեսման շղթայի օղակներին պատասխանատվության ենթարկելու, կամ` հանդիպումների մասին տեղեկություններ են կեղծում, տարածում՝ հասարակությանը մոլորեցնելու համար, չե՞ն գիտակցում, որ նույն տեղեկություններն այլ աղբյուրներից էլ կտարածվեն, եւ իրենց ստախոսությունները կբացահայտվեն։ Թե՞ դա նշանակություն չունի։ Փաշինյանն ու իր շրջապատն այնքան ստախոս են ու լկտի, որ հերթական ստախոսության մերկացումը, թեկուզ Վատիկանում ունեցած հանդիպումների մասին, նրանց չի հուզի։ Արժանապատվությունից զուրկ արարածները որտեղի՞ց պիտի գիտակցեն, որ ստախոսությունն անընդունելի է աշխարհում։ 

Սակայն դա տեսնում են այլ մարդիկ եւ անում եզրակացություններ։

Տեսանյութեր

Լրահոս