Ալիևն աջակցությու՞ն է հայտնում Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ալիեւը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։

Իշխանությունն այս լուրն իբրեւ դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։

Երեկ էլ Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։

Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ի՞նչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիեւը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031