«Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: Այս մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն ջանք գործադրելու ենք, որ ՀՀ-ից գողացված ամեն կոպեկ վերադարձվի պետական բյուջե, սրանում իշխանություններն ունեն ժողովրդի աջակցության կարիքը:

«Ինչքան պինդ կանգնած մնաք այս պրոցեսի կողմը՝ մենք հետևողականորեն կգնանք առաջ, ոչնչի առաջ չեմ կանգնելու: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք թալանվածը վերադարձնելու ենք հետևողականորեն, անկախ թալանողի անուն ազգանունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս