Այսօր մայր մանկավարժականը ևս օկուպացվեց ու գրավվեց թուրքական շահերին ծառայող ռեժիմի կողմից. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը գրում է. «Լիլիթ Մկրտչյան անունով սույնը, ով անցած շրջանում թուրքերի հետ միացած ձեռնարկներ ու չափորոշիչներ էր մշակում այն մասին, թե ինչպե՞ս գրվի ու դասավանդվի Հայոց պատմությունը, և ում մշակած չափորոշիչների հիման վրա էլ գրվեցին վերջին շրջանում աղմուկ հանած խայտառակ, հակագիտական, հակազգային ու խոտանման ենթակա դասագրքերը, այսօր նշանակվեց սերունդ կրթող բուհի ռեկտոր…

Մեկը, ում ձեռնարկները, գրված թուրքերի ու հատուկ հրճվանքով Նովրուզ տոնող ՔՊ֊ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ միասին, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանն անվանել էր դավաճանություն։

Այսօր, փաստորեն, Մայր մանկավարժականը ևս օկուպացվեց ու գրավվեց թուրքական շահերին ծառայող ռեժիմի կողմից։

Խորը ցավակցականներս մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031