«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:
«Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է»:
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո բանկային ավանդներն աճել են։ Դժվար է ասել՝ դրա մեջ հպարտանալու բան կա՞ր, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ վարչապետի ոգևորությունից մի քանի ամիս անց ավանդները դադարել են ավելանալ։
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:
«Հեն ա, տղես էլի ընտանիքը թողել՝ գնացել ա, ի՞նչ անի, մնա՝ ո՞նց նայի կնոջ ու երեխեքի աչքերին»,- նշեց մեկ այլ վարորդ:
«Իրավիճակը բավականին խրթին է, կրկին բարձր է անվերահսկելի իրավիճակի վտանգը հակամարտության գոտում, քանի որ ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չեն գտել այն ուղիները, որոնք ապահովում են շփման գծում հարաբերական խաղաղություն: Այսինքն՝ պայմանավորվածությունները, համաձայնագրերն այդ ուղղությամբ պարզապես չեն գործում, ինչը վտանգավոր է»։
Մայիսի 3-ին լրացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրվելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմելու ժամկետը։ Առաջադրվել է 9 թեկնածու, որոնց թվում է հեղափոխական իշխանությունների ֆավորիտ, «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը։
Աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զորաց քարերի շուրջ ստեղծված աղմուկին՝ ասաց, որ երկու տարի է՝ այդ հարցը բարձրացնում են, բայց ձայն բարբառոյ հանապատի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ժամկետը լրանում է վաղը:
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար, և քանի որ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, դատարանը որոշեց դատական հաջորդ նիստի օր նշանակել ս/թ մայիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, այսինքն՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանը դատարանում է:
Այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոս, կապիտան Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան։
Վաչապետի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում հունիսի 15-ին նշանակված համագումարին ընդառաջ լուրջ խմորումներ են, որոշ նախարարների հրաժարականների մասին է խոսվում: Կառավարությունում ձեռնարկած կառուցվածքային փոփոխություներից հետո հաջորդ քայլում իշխանությունը մինչև աշուն կադրային փոփոխությունների կգնա:
Երեխան հայր չունի, մայրը շոու-բիզնեսի հայտնի արտիստներից մեկն է, դա էլ քաքաղապետարանում նոր են պարզել:Քաղաքապետարանը մամուլից էր տեղեկացել նաև այն մասին, որ գործի նախաքննության փուլում խմբի դայակը լքել է մանպարատեզը:
Պարտադի՞ր էր մարդուն բռնել, նստեցնել, այդքան աժիոտաժ սարքել, տնտեսական հատվածի մյուս մասնակիցների շրջանում լարվածություն ու խուճապ առաջացնել, նոր հասկանալ, որ նա կարող է նաև ազատության մեջ լինել։
Մալաշենկոյի խոսքով՝ եղել են քայլեր՝ ի աջակցություն Ռուսաստանի, ինչպիսին սիրիական առաքելությունն էր, պնդումն ԱՄՆ-ին քննադատելու մասին։ «Այնպես որ, դեռ բարդ է միանշանակ խոսել, պետք է շարունակել հետևել զարգացումներին»,- ասաց նա։
«Ուշադրություն՝ երեխային չպետք է ասել՝ «թույլ չտաս, որ նա դիպչի քո հետույքին կամ կրծքերին», պետք չէ երեխայի ուշադրությունն ավելորդ սևեռել ու գամել մարմնի այդ հատվածների վրա, ի վերջո՝ մարմնի մյուս հատվածներին դիպչելու թույլտվություն հավասարապես չկա»։
«Եթե իրենք մեզ չէին վստահում, թող կանչեին ու բացատրություն պահանջեին իրենց կասկածների վերաբերյալ, մենք մեր հիմնավորումները կտայինք կամ չէինք տա, որից հետո թող որոշում ընդունեին»:
«Այժմ այն պահն է, որ բիզնեսը պետք է էֆեկտիվ աճ տա, որպեսզի այն շարունակական լինի անշարժ գույքի շուկայում: Այդ ակտիվությունն էլ կապված է հարկային, մաքսային բարեփոխումների հետ»:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ 9 տարի է՝ սերիալը նկարահանվում է և հայտնվում YouTube-ում, սակայն առաջին անգամ է, երբ էջն արգելափակում են։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ն ոչ թե պարզապես թվեր տվող, այլ գնահատական տվող կառույց է՝ գերիշխող դիրքի չարաշահում կա՞, թե՞ ոչ, քանի որ գների փոփոխության զուտ վիճակագրությամբ զբաղվում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից 3 ընկերություններ են դիմել դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել:
«ԱՄՆ-ի կողմից հնչած 2 հայտարարություններն ընդամենը սկիզբն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այդ մտքի հետ չի հաշտվի, ու որքան էլ Հայաստանը կարծի, թե այդ երկու հայտարարություններով թեման փակված է, եթե անգամ ԱՄՆ-ը ասի, որ ընկալումով է մոտենում, դա բնավ չի նշանակում, որ թեման փակված է»։
«Իհարկե, հարց է, Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա՞ Հայաստան, թե՞ ոչ, բայց այդ այցն էլ է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Որևէ լուրջ հանդիպում չի եղել, նա չի ընդունվում աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից»։
«Էյֆորիան սովորականից բարձր տրամադրության դրսևորման ձև է, որը, ճիշտ է՝ հիվանդագին չէ, բայց կարող է բերել հիվանդագին հետևանքների»։
«Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի օդն ու ջուրը չաղտոտվի, բայց դա ե՞րբ հնարավոր կլինի: Արդյոք մենք բավարար էլեկտրակայաններ ունե՞նք, որ սնուցումն ապահովեն: Պետությունը նախ պետք է էլեկտրակայաններ կառուցի»:
«Որևէ բիզնես ներդրում չի կատարի այնպիսի տնտեսությունում, որտեղ մինչև վերջ մի կողմից՝ խաղի կանոնները հստակ չեն, մյուս կողմից՝ վիճակը կայուն չէ։ Անընդհատ խոսում ենք օտարերկրյա ներդրումներից, բայց մոռանում ենք տեղական ներդրումները։ Տեղացի ներդրումները ևս ցուցաբերում են նույն զգուշավորությունը»:
«Հետևանքները դեռ հաջորդ տարի կտեսնենք. ընդհանրապես բարձիթողի կլինի գյուղը։ Այդ նախարարությունն ապահովում է ՀՆԱ-ի 15 տոկոսը, ո՞նց են փակել։ Չգիտեմ՝ տգիտությո՞ւնն է, թե՞ ինչ-որ հետքեր, հաշվապահություն ոչնչացնելու համար, բայց գյուղացուն մենակ թողնել հողի հե՞տ…»,- զարմանում է Բերբերյանը։
Սոցիալական ոլորտը հսկող հեղափոխական պաշտոնյաներն իրենց ոլորտում դեռևս չեն տիրապետում իրավիճակին, ինչից հմտորեն օգտվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թվայնացված կենսաթոշակային համակարգի գործարկումը բիզնես հետաքրքրություն է դարձել ոմանց համար: