«Իրավիճակը սահմանին լարված է, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կազմակերպել ինչ-որ սադրանքներ». Փորձագետ
«Իրավիճակը սահմանին լարված է, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կազմակերպել ինչ-որ սադրանքներ՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ տեղեկատվական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ եթե առաջնագծում Հայաստանն ունի բանակ, տեղեկատվական դաշտում անելիքն ավելի շատ փորձագետներինը և լրատավամիջոցներինն է, որպեսզի հասարակությունը պաշտպանված լինի Ադրբեջանի կողմից եկող ապատեղեկատվությունից։
«Մեր հասարակությունն առանց ինֆորմացիան ստուգելու՝ տարածում է Ֆեյսբուքում։ Դա շատ վտանգավոր է, որովհետև ադրբեջանցիները հիմար չեն, իրենք սովորում են իրենց սխալների վրա, մեր սխալների վրա և շատ արագ փոխում են իրենց քարոզչական աշխատաոճը։ Սահմանում հերթական իրավիճակի սրման ժամանակ մենք, շատ հնարավոր է՝ նաև նման միջադեպերի ականատես լինենք, դրա համար մեզ համար պետք է շատ հստակ հասկանանք, որ մենք այստեղ և պետական մակարդակով լուրջ անելիք ունենք, որպեսզի իրազեկենք հանրությանը իրավիճակի մասին, որ պանիկա չսերմանվի, ու որ նախապես ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն ադրբեջանական ապատեղեկատվության դեմ»,- նշեց ադրբեջանական հարցերով փորձագետը։
Հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ ակտիվանալով տարբեր առումներով, Ա. Էլիբեգովան այսպես պատասխանեց, որ Ադրբեջանը երկու ուղղությամբ է աշխատանքներ տանում։ Նրա խոսքով՝ նախ սկսեցին տարածել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հակառուսական են, ու Ադրբեջանից ավելի լավ ու հուսալի գործընկեր Ռուսաստանի համար տարածաշրջանում չկա, որի հետ մեկտեղ՝ ռուս փորձագետներ հրավիրեցին Բաքու և հակահայկական քարոզչական թեզեր տարածեցին. «Տեսանք նաև Թրամփի և Ալիևի բուռն նամակագրությունը։ Թրամփն Ալիևին հղեց 4 նամակ՝ տարատեսակ շնորհավորանքներով, նաև հույս հայտնեց ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ։ Մենք մի փոքր մնացինք անտեսված ԱՄՆ կառավարության կողմից»։
Ադրբեջանական հարցերով փորձագետը գտնում է՝ Ադրբեջանը փորձում է օգտվել այս պահից իրավիճակի մի փոքր անհասկանալի լինելուց, որպեսզի իր դիրքերը մի փոքր ավելի ամրապնդի միջազգային հարթակներում ՀՀ-ի հաշվին և ավելի լարի իրավիճակը բանակցային պրոցեսում։
«Մենք փաստացի տեսնում ենք Ադրբեջանի սաբոտաժը խաղաղ բանակցային պրոցեսի նկատմամբ և ավելի միլիտարիստական հռետորաբանության սրումը»,- նշեց բանախոսը։
Խոսելով երեկ սոցցանցերում տարածված այն լուսանկարի մասին, որում Բաքվի ամենաբարձր երկնաքերի վրա հայտվել էր Հայաստանի դրոշը՝ Ա. Էլիբեգովան ասաց, որ այդ նկարը ֆեյք չէ. «Հայկական դրոշը խառնել են Կոլումբիայի դրոշի հետ, որովհետև նման կիքսեր Ադրբեջանում տեղի են ունենում, և Կոլումբիայի դրոշը սխալմամբ այրում են և սկսում են ոչնչացնել՝ հայկականի հետ խառնելով։ Ադրբեջանում այդ զավեշտալի իրավիճակը բերեց նրան, որ Կոլումբիայի մամուլը դրան անդրադարձավ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։