Բաժիններ՝

Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում Երևանի պարեկները նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ օպերատիվ տեղեկության, զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ: Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից:

Արցախի պողոտայում «ԲՄՎ»-ն ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել:

Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ է, 26 տարեկան:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, կատարվել է դեպքի վայրի զննություն: Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ` ընդհանուր մոտ 57 գրամ քաշով: Պայուսակում կար նաև երեք փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու ևս յոթ փամփուշտ` պահունակի գրպանում:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս