Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ, հանդիպել է կանադայի վարչապետին

Հոկտեմբերի 21 Օտտավայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ՝ Հայ Դատի Կանադայի հանձնախմբի  ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի՝  Հայաստանի ինքնիշխանություն, արցախահայության՝ Արցախ վերադարձի իրավունք, հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանություն Արցախում, Բաքվում ապօրինաբար պատանդառված հայ գերիների ազատ արձակում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հեռանկարներ։

Prime Minister Mark Carney during a meeting with His Holiness Aram I, in the Prime Minister’s office in West Block on Parliament Hill in Ottawa on October 21, 2025.
Le premier ministre Mark Carney rencontre Sa Sainteté Aram 1er dans son bureau de l’édifice de l’Ouest sur la Colline du Parlement, à Ottawa, le 21 octobre 2025.

Հանդիպումն արտացոլում է Կանադայի իշխանության և կանադահայ համայնքի միջև ձևավորված խոր գործընկերությունը՝ հիմնված մարդու իրավունքների, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա։

Հանդիպման ընթացքում  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղեկցում էին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արք. Չարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ազգային ընդհանուր Ժողովի պատգամավոր Րաֆֆի Տոնապետյանը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Խորեն Տիմիթյանը և այլք։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

23 հոկտեմբեր 2025 թ.

Տեսանյութեր

Լրահոս