Բաժիններ՝

«Երևանի ջրամատակարարումն 90 տոկոսով վերականգնված է». «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը վստահեցնում է՝ վաղը ոչ ոք ջրի խնդիր չի ունենա

Վերջին օրերին Երևան քաղաքի ջրամատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել մի քանի մանր և մեկ խոշոր վթարներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը նշեց, որ ռեզերվային պոմպերի վթարներից հետո՝ վնասվել է նաև մայր ջրատարը, որի նորոգումն ավելի բարդ աշխատանք է, քան՝ պոմպերի վերանորոգելը։

Նա ասաց, որ վերանորոգման աշխատանքները տևել են 1.5-2 օր, 7-8 բրիգադ տարբեր տեղերում  աշխատել են։ Գ. Գրիգորյանն ասաց, որ այս պահին իրավիճակն ամբողջությամբ վերականգնված է. «Քաղաքում 90 տոկոսով ջրամատակարարումը վերականգնված է, ոչ մի այլ խնդիր չկա, մեծ վթար է եղել։ Մենք ամեն օր քաղաքում 10-15 վթար ենք վերացնում, այս անգամ դրանցից մեկը շատ խոշոր է եղել։ Չկա տենց բան, որ ինչ-որ մի տեղ մենք ջուր ենք վաճառել, և այլն, առաջին խնդիրը հանրությանը ջրով մատակարարելն է»։

Գ. Գրիգորյանն նկատեց, որ ոչ մի տարի նման բան չի եղել, սա առաջին դեպքն է։ Նրա խոսքով՝ վաղը ոչ ոք իր վրա չի զգա տեղի ունեցած վթարների ազդեցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031