«Մենք ինչ-որ մեկի ընտանիքի կամ ինչ-որ անհատի հետևից չենք գնում». Նիկոլ Փաշինյանը՝ Սարգսյանների ընտանիքում ԱԱԾ գործողությունների մասին

«Մեր մտքից պետք է արմատախիլ անենք Հայաստանից հեռանալու մոտեցումը»,- այսօր Արենիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա Հայաստանի արտագաղթած բոլոր հայերին կոչ արեց վերադառնալ Հայաստան, աշխատատեղեր բացել. «Ես կարող եմ երաշխավորել, որ բոլոր ներդրումներն անվտանգ են 100 տոկոսով։ Որևէ մեկը չի համարձակվի խլել նրանց բիզնեսը։  Այնպես որ, մենք սպասում ենք ձեր արձագանքին»։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձե՞լ է կապ հաստատել նրա հետ՝ կապված Սարգսյանների ընտանիքում ԱԱԾ վերջին գործողությունների հետ, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի փորձել ինձ հետ կապ հաստատել, մենք ինչ-որ մեկի ընտանիքի կամ ինչ-որ անհատի հետևից չենք գնում, մենք գնում ենք իրավապահ մարմինների ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության վրա»։

Հարցին՝ լինելով նախկին ընդդիմադիր գործիչ՝ այս ծավալի բացահայտումներ պատկերացնո՞ւմ էիք, Ն. Փաշինյանն ասաց, որ ծավալների մասին դեռ չի կարող հետևություններ անել. «Բայց որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցված եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031