15 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:
«Այդ վտանգը կա նաև այսօր, քանի որ, անկախ ՀՀ-ում ներքաղաքական փոփոխություններից, հայկական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և անընդհատ այս հարցերը հայտնվում են ակտիվ բանակցային սեղանին, կամ հեռանում են, քանի որ չկա բանակցություն»:
Իշխանական «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում դժգոհության ալիք է հասունանում: Պատգամավորներից շատերը դժգոհում են չոր աշխատավարձի հույսին մնալու՝ Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից դրված պահանջից:
Նրա խոսքով՝ ինչպես էլ բնութագրի Կառավարության ծրագիրը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի։ Կա մտահոգություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ ծրագիրը կազմելիս չեն ընդունել որևէ առաջարկ՝ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ փորձագետների կողմից։
«Դրսից ներկրված ապրանքների մեծ մասի վրա, որտեղ մակնշումը նորմալ գրված է, հատկապես՝ ռուսերենով, մեր հայերը վերցնում են, իրենց լղոզված մակնշումը փակցնում են հենց այդ ռուսերենի վրա, որպեսզի շատ մարդ հնարավորություն չունենա կարդալու»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ դպրոցներում դասագրքերը երկհատոր դարձնելը լավ որոշում է, պարզապես այստեղ հիմնական խնդիրը կապված է հրատարակիչների հետ։
Հայաստանն «ավելցուկով» պետություն է: Իր չափի, միջազգային կալիբրի, տիպի (հետսովետական) պետության համար Հայաստանի փաստացի ինքնիշխանության և սուբյեկտության չափն ավելին է, քան սովորաբար լինում է նման դեպքերում: Հայաստանը մի քիչ իր «գլխից վեր թռած» պետություն է: Դրա պատճառն ու հիմքը Ղարաբաղյան խնդիրն է:
Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։
«Դրա համար պաշտոնական Երևանի հայտարարություններն ինձ համար այդքան էլ արժանահավատ չեն, որովհետև սահմանից ստացվող փաստերն այլ բանի մասին են խոսում, և այս հարցում ես ավելի վստահում եմ նրան, ինչ Թևան Պողոսյանն է փոխանցել, և ինքս էլ տեղեկացված եմ դրա մասին»:
«Ցանկացած երկիր ունի իր շահերը, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց իրական կարգավորումը հակամարտող երկրների քաղաքական կամքի հարցն է, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, բնականաբար, կարող են գործել՝ ելնելով իրենց շահերից, ու այդպես էլ պատահում է»:
«Տարբեր ժամանակներ եղել են տարբեր մոտեցումներ՝ ԼՂ-ի հետ կապված: 1997 թ. մեր դիրքորոշումը հետևյալն էր՝ ՄԽ-ի մոտեցումներից այն կողմ մենք չենք կարող անցնել, իսկ ՄԽ մոտեցումն այն էր, որ կողմերը փնտրում են ընդհանուր մոտեցում, որն ընդունելի պետք է լինի բանակցային երեք կողմերի համար: 1997թ. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր ակտիվ կողմ»:
Արդեն 10 ամիս շարունակ հասարակությունը սպասում է բացահայտումների՝ ուր են Սաշիկ Սարգսյանի կողմից խլված 50 տոկոսները, որոնց մասին Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում էին ամիսներ ու տարիներ շարունակ։
168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ևս որևէ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը: «Դա հատուկ հանդիպում էր, որտեղ մասնակցության ձևաչափն ավանդականորեն շատ սահմանափակ էր, մասնակցել են միայն Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
«Կառավարության մոտ խնդրադրումն է սխալ… կրճատենք, որ արդյունք տանք։ Ո՛չ, մենք պիտի արդյունքը շատ արագ մեծացնենք, որպեսզի միավոր ծախսի արդյունքը երևա, այս մոտեցումը պիտի լիներ նպատակ»:
168.am-ը կապ հաստատեց նաև Դաշտավան համայնքի ղեկավար Վարդգես Խանաղյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք արդեն հողահատկացում կատարվե՞լ է: «Դեռ ոչ, չենք հատկացրել: Մենք աճուրդ ենք հայտարարել, չգիտենք՝ ո՞նց կլինի, ի՞նչ կլինի»,- պատասխանեց համայնքի ղեկավարը:
Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 միլիարդ թիվը:
Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։
Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժանարար գծեց քաշեց, ու այդ աղմուկը դեռ չի մարում ցայժմ։
Վիճակագրության ծառայությունը հրապարակել է «Միջին ամսական աշխատավարձ. ըստ մարզերի և Երևան քաղաքի» աղյուսակը: Հետաքրքիր է: Կարելի է դիտարկել, թե ինչպես են փոփոխվել աշխատավարձերը վերջին հինգ տարում:
«Հարցն այն է, որ դա տեղի է ունենում քրեական դատավարությանը զուգահեռ, որին դժվար է իրավաբանական գնահատական տալ, քանի որ այս պահին դեռևս անհայտ է՝ նրա վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ»։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ընդհանրապես ներդրողներն առաջնորդվում են հետևյալ կերպ, եթե այս կառավարությունը հարուստներից վերցնում է, ապա ի՞նչ երաշխիքներ ունեն, որ իրենց հետ նույնկերպ չեն վարվի»։
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում՝ Սպարապետի կենդանության օրոք և նրա մահվանից հետո, իրենք գարնան բացումը դիմավորել են Աշտարակի ձորում՝ «Ջաղացի քար» կոչվող վայրում:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները վկայում են, որ անցած տարվա վերջին անշարժ գույքի շուկայում առկա նախկին հուսադրող միտումներից ոչինչ չի մնացել։
«Բավականին բարդ իրավիճակ է, երբ կա նաև ներքին ճնշում, երբ հասարակությունն անընդհատ կարիք ունի հավաստիացումների, թե ինչ են բանակցում ղեկավարները, ինչ զիջումներ են պատրաստվում անել, ինչ գին են վճարելու դրա դիմաց, քանի որ տեղեկատվական սադրանքները չափազանց շատ են»:
ՀՀ Կառավարությունը 2019թ. փետրվարի 8-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սամանելու մասին» որոշման նախագիծը, և այն այս պահին e-draft.am-ում ներկայացված է հանրային քննարկման։
«Հայաստանը պետք է ձև ու բովանդակություն տա ԵՄ-ի այդ քաղաքական կամքին: Մեծ ուշադրությամբ կհետևենք այն օրակարգին և ուղերձներին, որոնք ՀՀ իշխանությունները կանեն Բրյուսելում»,- ասաց նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012թ. մայիսի 15-ի որոշումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատի վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել։
Մարզի ազատամարտիկները վիրավորված են, որ օրերս իրենց մարտական ընկերներին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ 80-ամյա գյուղապետի ներկայացրած բողոքի հիմքերով: Ի
«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: