Բաժիններ՝

«Վարդանյան ընտանիքի» նվերը՝ Պաշտպանության նախարարությանը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 48 միլիոն 671 հազար դրամ ընդհանուր արժեքով գույք է նվիրել Պաշտպանության նախարարությանը։

Նվիրատվության մասին որոշումը գործադիրն ընդունել է Կառավարության մարտի 5-ի նիստում. նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։

Նվիրատվություն անելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանն է դիմել «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը՝ տեղեկացնելով, որ բարեգործական հիմնադրամը ցանկություն է հայտնում նախարարությանը նվիրել 48,671.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 22 անվանում սարքավորում։

Նշված սարքավորումները ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրաբերվելուց հետո, ըստ նախագծի, դրանք պետք է օգտագործվեն նպատակային նշանակությամբ և ամրակցվեն Պաշտպա­նության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։

Նկատենք, որ նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ այս նվիրատվության վերաբերյալ առարկություն չեն ներկայացնի այն դեպքում, եթե որպես նվիրատվություն ընդունվող բժշկական սարքավորումների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվեն ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։

Այսպիսով՝ Պաշտպանության նախարարությունը տվել է համաձայնություն շահագործման ծախսերն իր միջոցների հաշվին իրականացնելու համար և տեր դարձել նվիրատվությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս