![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր կմնա «Էրեբունի» բ/կ-ում. փաստաբան
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/Robert-Qocharyan-3.jpg)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ Էրեբունի բ/կ-ում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Մի քանի օր առնվազն կմնա»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն. նշանակվել էր ստացիոնար բուժում։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։