«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդմիշտ չի կարող գործել, դա շատ վտանգավոր է. Տիգրան Ջրբաշյան

Առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով իրավական մեխանիզմի միջոցով հնարավորություն է ստեղծվում բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը սեփականատերը չի կարողանում օրինական եկամտի աղբյուրներով հիմնավորել, շատ տնտեսագետներ խնդրահարույց են համարում՝ նշելով, որ, օրինակ, ներդրողները գույքը ձեռք բերելիս ստիպված են լինելու ստուգել այդ գույքի օրինական/անօրինական լինելու հանգամանքը, արդյունքում՝ գույքի շրջանառությունը կարող է խաթարվել:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը տնտեսության վրա:

«Կարծում եմ՝ սա անցումային արդարադատության որոշակի մաս է իր մեջ պարունակում, շատ կարևոր է, որ նա լինի սահմանափակված ժամանակով, որովհետև, իհարկե, այդ օրենքը չի ենթադրում որոշակիության ավելացում տնտեսության մեջ, սակայն մյուս կողմից՝ ինքը փորձում է լուծել արդարության խնդիրը հասարակության մեջ: Հետևապես՝ այստեղ կարելի է ժամանակավորապես զիջել որոշակիությունը հանուն արդարության: Բայց սա պետք է լինի որոշակի ժամանակով սահմանափակված, և որից հետո մենք պետք է մտնենք նորմալ իրավական և տնտեսական դաշտի ոլորտ: Ընդմիշտ այդ օրենքը չի կարող գործել, դա շատ վտանգավոր է»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս