«Եթե մեծ քանակությամբ ընկույզ արտադրենք, իրացման խնդիր չենք ունենա, բեռնափոխադրման խնդիր էլ չենք ունենա, որովհետև տեսեք՝ Լարսը 10 օրով փակվում է, պտուղ-բանջարեղենը փչանում է, իսկ ընկույզը չի փչանում»:
«Եղել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարություն, բայց դա չի նշանակում, որ ունեցվածքի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պետք է երեխաներին կանչեն։ Մենք այդ շրջանն արդեն անցել ենք։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ հետաքննությունը կատարվում է շատ տարօրինակ մեթոդներով»,- նշեց նա։
Հոկտեմբերի 15-ին Գրիգորի Հայրապետովն ազատվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Ազատվեց նույնքան անաղմուկ, որքան անաղմուկ ու բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ կատարել էր իր աշխատանքային պարտականությունները:
Քաղաքապետի ճեպազրույցից առաջ նրան մոտեցան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նվիրեցին նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:
«Ես 25 տարուց ավելի ճանաչում եմ վարչապետին, որից 20 տարին մի սենյակում ենք աշխատել: Նրա մոտ վրեժխնդրության նշույլներ անգամ չկան: Չի կարող լինել նման բան: Այն իշխանությունը, այն լծակները, որ ինքն ունի, եթե նրա մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, այսօր մի 500 մարդ շատ ծանր պատիժներ էին կրելու: Բայց նման բան չկա»:
«Առաջարկվել էր՝ ինչպես հարազատի, ահա, զավակս՝ առ Սահմանադրության նոր նախագիծ, որով ամեն ինչ փոխվում է՝ երկրի տերն է դառնում քաղաքացին։ Չէր ուզել, ուրեմն թող վեր ընկնի տեղը և ապրի նրանով, ինչով ուզում է։ Չի՛ կարելի իշխանության չարաշահմամբ փորձել հարցեր լուծել»,- հավելեց նա։
Հայկ Մարությանը և Էրմիտաժ պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր: Տեղում քննարկվելու են հնավայրի հետագա զարգացման հետ կապված հարցեր:
Երեկվա մեր այս հրապարակումը, պարզվում է, ՀՀ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ ստեղծագործական ջիղ է բացել՝ իրեն բնորոշ բառամթերքով։
168.am-ի հետ հեռախոսազրույցում շուկայի տնօրեն պարոն Նավոյանը, սակայն, ասաց, որ որևէ թանկացում նախատեսված չէ։ Իսկ վերջում էլ մեզ հորդորեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգահարել։
Շենգավիթի շուկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչո՞ւ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց և ի՞նչ իրավիճակ է այս պահին: Քննարկում են ոլորտի մասնագետները:
Ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞:
Ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ:
«Ցավոք սրտի, հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավ օրերը չեն ապրում: Այստեղ այսօրվա իշխանությունները լուրջ մտորելու տեղիք ունեն: Մենք պետք է Ռուսաստանի, ինչպես և՝ ցանկացած պետության հետ լինենք անկեղծ»:
«Ես կարծում եմ, որ այս պահին իշխանությունն անկեղծ չէ հասարակության հետ: Առկա են հետին նպատակներ՝ իշխանության տոտալ բռնազավթում իրականացնելու հետ կապված, ու Սահմանադրական դատարանն (ՍԴ) այդ ճանապարհին խոչընդոտ է գործադիր իշխանության ղեկավարի կամքն իրականացնելու համար»
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպը նույնիսկ կնվազի։
168.am-ը տեղեկություններ ստանալու նպատակով հարցեր է ուղղել ԱԱԾ-ին։ Մինչ հարցերի պատսխանները կստանանք, մեր աղբյուրները նշում են, որ քրեական գործը պետգնումների շրջանակներում է, որը կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը:
«Հիմա ես՝ որպես հարկատու, հարց եմ տալիս պարոն Փաշինյանին: Ի՞նչ իրավունքով է իր մտերիմ, դատավոր ընտրված անձը, չգնալով աշխատանքի, ստանում աշխատավարձ: Ո՞վ է թույլ տվել: Եթե ինքն է թույլ տվել, ուրեմն թող ինքն էլ իր գրպանից վճարի: Վահե Գրիգորյանը պետք է պետբյուջե վերադարձնի իր ստացած աշխատավարձը մինչև վերջին կոպեկը»,- պնդում է Գագիկ Համբարյանը:
«Մենք նախապես Կառավարությանը առաջարկ ենք ներկայացրել 36 պաստառ տպագրելու համար, բայց ընթացքում այդ թիվն ավելացավ և հասավ 83-ի, որոնցից 70 պաստառն արդեն տպագրված և տեղադրված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։
«Ես առաջին ու վերջին անգամ այդ մանկապարտեզում եղել եմ բացման ժամանակ ու հասկացա, որ հետո վատ բաներ են սպասվելու: Մանկապարտեզի ներսում նման բանն անթույլատելի էր: Կարծրատիպերի դեմ պայքարում ենք, ու դու մանկապարտեզի ներսում խումբ ես բացում, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ կա երեխաների խումբ, որոնք պետք է միշտ առանձին լինեն»:
«Երկիրը գահավիժում է, հայոց լեզուն, գրականությունը դուրս են մղվում բուհերից, էս ի՞նչ ա կատարվում, էս ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»,- խոսքը եզրափակեց Բոստանջյանը։
«Մեր իշխանության օրոք ասֆալտին չեն փռել, ոչ մեկի 75-ամյա հորն էլ ԱԱԾ չեն բերել»,- այս մասին ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին ԱԱԾ-ի ներսում է, կրտսեր դուստրը սպասում է, որ հետո ներս մտնի»,- այս մասին ասաց Արփինե Հովհաննիսյանը, ով այս պահին գտնվում է ԱԱԾ-ի մոտ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում այն մարդիկ, որոնք օրենք չեն խախտել, վախենալու ոչինչ չունեն, խոսքը վերաբերում է՝ ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, այնպես էլ՝ բոլոր քաղաքացիներին:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հայտարարել էր, որ ժամը 14:30-ին գնալու է ԱԱԾ շենքի մոտ: Նրա խոսքով՝ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:
Ով չի կատարում իշխանության կամքը, ուրեմն «ռեժիմի ստրուկ է», «հանցագործ է». Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ:
Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակի, մարտահրավերների ու լուծումների մասին են նախատեսում խոսել այդ խնդրով անհանգստացած փորձագետները, իրավաբաններն ու իրավապաշտպանները՝ «Այլընտրանքային նախագծեր» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների նախաձեռնած «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ:
«Ամենապարզեցված տարբերակը՝ հատուկ սարքավորումներ են, որոնք ֆիքսում են մուտքը, ելքը, ID հասցեները, ավելի խորացված էլ կան, որոնք դիտարկում են՝ ուր է մտել, ինչ է անում (վերջինի մասին դեռ խոսք չի գնում, խոսքը միայն ֆիքսելու մասին է՝ ելքը, մուտքը և այն հեռախոսի սարքը, որից օգտվել են և այդ տվյալների երկու տարով արխիվացում)»:
«Եթե տեղական որևէ իշխանիկ հող է զավթել, կամ անօրինական ինչ-որ գործարք է կատարել, կամ մեր կառավարությունը պատշաճ չի համարում այժմ անդրադառնալ այդ խնդրին, ապա այդ հարցերին պետք է պատասխան տրվեն պատկան մարմինների կողմից: Ակնհայտ է, որ այդ քաշքշուկներն օգուտ չեն բերում»: