Շենգավիթի շինանյութի շուկայի տնօրենն ասում է՝ որևէ թանկացում չի լինելու. ՈՒՂԻՂ
Շենգավիթի շինանյութի շուկայի աշխատակիցները գործադուլ են իրականացնում՝ պահանջելով չթանկացնել շուկայում վարձայկակությամբ տրվող տաղավարների արժեքը։
Այսօր շուկայի տնօրինությունն աշխատակիցներին կանչել և տեղեկացրել է, որ տաղավարները թանկանալու են, թե ո՞րն է պատճառը՝ չեն բացատրել։
168.am-ի հետ հեռախոսազրույցում շուկայի տնօրեն պարոն Նավոյանը, սակայն, ասաց, որ որևէ թանկացում նախատեսված չէ։ Իսկ վերջում էլ մեզ հորդորեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգահարել։
Շուկայի աշխատակիցները, լսելով տնօրենի պատասխանը, զարմացան՝ ասելով. «Այսինքն՝ մենք խաբո՞ւմ ենք»։
Զվարթ Խաչատրյան