Առանց ծածկոցի ավազ և նման նյութեր տեղափոխող վարորդները կտուգանվեն
Հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը քաղաքացի Գ.Մ-ից ստացել է ահազանգ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ հարուցված վարչական վարույթի շրջանակում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։
«Ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ 50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000դր, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 դրամ»,- հիշեցնում են տեսչական մարմնից։

