Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերն իր առաջին այցն է կատարել Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել Թուրքիա:

Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև Անկարայի ազդեցությունը Գազայի հատվածում խաղաղության ջանքերում: 

Պարբերականը նշում է, որ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը շարունակվում է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների պատճառով: 

Նախքան Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը Գերմանիայի կանցլերն այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպում անցկացրել գործարարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031