Սիրիայի նոր առաջնորդի այցից հետո Ռուսաստանը վերսկսել է թռիչքները դեպի «Հմեյմիմ» ավիաբազա․ Bloomberg

Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները վերսկսել են թռիչքները դեպի Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազա՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման ֆոնին․ գրում է Bloomberg-ը։

Flightradar24-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին ռուսական Իլ-62Մ ռազմատրանսպորտային ինքնաթիռը Լիբիայից թռել է դեպի Սիրիայի Լաթաքիա (որտեղ գտնվում է ավիաբազան), ապա ուղղություն է վերցրել դեպի Մոսկվայի մարզ։ Հոկտեմբերի 24-29-ը Ան-124-100 բեռնատար ինքնաթիռը երեք թռիչք է կատարել դեպի բազա։

Bloomberg-ի անանուն աղբյուրը հաստատել է, որ Ռուսաստանը վերականգնում է օդային երթևեկությունը: Գործակալությունը նշում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները մոտ վեց ամիս թռիչքներ չեն կատարել «Հմեյմիմ» ավիաբազա:

Հոկտեմբերի 15-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Մոսկվայում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Նա վստահեցրել էր Ռուսաստանի նախագահին, որ կհարգի սիրիական նախկին ռեժիմի կողմից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031