Բաժիններ՝

Հազարավոր հրեաներ փակել են Երուսաղեմի մուտքը՝ բողոքելով բանակ զորակոչվելու դեմ

Հազարավոր ուլտրա-ուղղափառ հրեաներ հավաքվել են Երուսաղեմի մուտքի մոտ՝ բողոքելով Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչվելու դեմ: Ցուցարարները փակել են քաղաքի մուտքը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Երիտասարդ ուլտրա-ուղղափառ հրեաները պլաստիկ շշեր են նետել իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանում էր զանգվածային հանրահավաքը։ Ցուցարարներից պաշտպանության համար ոստիկանության պաշտպանությանն են դիմել մի քանի լրագրողներ:

Իսրայելի լրագրողների միությունը հայտարարել է, որ «զբաղվում է Երուսաղեմի մուտքի մոտ ուլտրա-ուղղափառ հրեաների բողոքի ցույցի ժամանակ թղթակիցների և օպերատորների դեմ բռնության մասին հաղորդագրություններով»։

Բողոքի ցույցը սկզբնապես նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր տարբեր ուլտրա-ուղղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։

2024 թ. հունիսին Իսրայելի Գերագույն դատարանը միաձայն որոշում էր կայացրել զրկել ծայրահեղ ուղղափառ հրեաներին բանակ չզորակոչվելու իրավունքից, որից նրանք մինչ այդ օգտվում էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս