«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Աշնանը ունեցանք տեղումներ, փոշոտումը դանդաղեց, բայց դե, մեղվի քանակի անկում էլ ունենք: Այնպես որ, պտղի ռեկորդային բերքի մասին խոսելով, ինչպես խաղողի դեպքում է, դատարկախոսները որպես լավ աշխատանքի արդյունք են փորձում ներկայացնել, ցավոք, այդպես չէ»:
«Անհնար է և անընդունելի, որ որևէ երկիր՝ լինի բարեկամ, մեծ կամ փոքր, ազդի Հայաստանի այս կամ այն կառույցում պատվիրակության ձևավորման վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։
«Այո՛, այդ հարցազրույցը ես հիշում եմ: Դրա ընթացքում ես ներկայացնում էի արագաչափերի պրակտիկան Ամերիկայում, որը կասեցվեց, քանի որ նրանց օգտագործումը դատարանների կողմից համարվեց մարդու իրավունքների խախտում»:
«Մարտի 1»-ի գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համաձայն չէ ՀՔԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։
168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանն ասաց, որ պատրաստվում են Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել և դատարանի կողմից ստացած բոլոր մերժումները կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ծավալուն հարցազրույց է տվել Livenews.am կայքին. հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
«Զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբայության ծուղակն է, քանի որ, երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Քանի որ հարց է առաջանում, թե՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, հիմա սպասենք, եթե «պադեզդում» նրա գլուխը «սխկեցին», ուրեմն՝ իշխանությունն ուժեղ է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրերին, ասաց, որ այդ ամենը անհեթեթ լուրեր են։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին գտնվում է իր աշխատավայրում։ «Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանն ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։
«Ընդամենն առևտրի ծավալը 10 միլիոնով ավելացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի ավելացել: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչինչ չի անելու, ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ էլ այլ բան»,- շեշտեց վարչապետը:
«Դրսի կապիտալն ուշադիր հետևում է, թե հեղափոխություն արած ազգը հետևողակա՞ն կլինի ամեն ինչին: Մեզ ժամանակ է անհրաժեշտ այս ամենի համար: Մեր փոքր շուկան այսօր մեծ հնարավորություններ է տալիս ամեն ինչ անել Հայաստանում ու Հայաստանի միջոցով»,- նշեց Արսեն Ղազարյանը:
Մեկնարկել է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանում մեկնարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այն իսկապես կարևոր իրադարձություն է, որը կարող է լավ խթան հանդիսանալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացումների և նոր ծրագրերի իրականացման համար։
«Եթե Ռուսաստանը որոշ դեպքերում լռում է, չի նշանակում, որ չի լսում ոչինչ: Լավրովի պատասխանը շատ աղմկոտ էր, ամենաաղմկոտն էր: Նման աղմկահարույց հայտարարությունն արդեն իսկ սկանդալ է: Բայց այդ սկանդալը Ռուսաստանը չի ստեղծել, դա վերջին զգուշացումն էր այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները կարող են խախտել Մինսկի գործընթացը, քանի որ այն կորցնում է իր իմաստը»,- ասաց Կոլերովը:
«Մենք տեսանք, թե Եվրամիությունն ինչ արեց Հայաստանի իշխանությունների հետ սեպտեմբերի 21-ին, երբ ընդունված է, որ երկրները շնորհավորում են միմյանց անկախության տոնի առթիվ, Եվրամիությունից շնորհավորանք չեկավ: Կատեգորիկ ոչ մի երկիր չշնորհավորեց…»:
«Իրավիճակը չի կարող գոհացնել, երբ կողմերը հանդիպում են, բայց զուգահեռաբար՝ միմյանց հակասող հայտարարություններ են անում, կամ երկար ժամանակ չեն հնչում իրավիճակը սրող հայտարարություններ, և բավական է մեկ հայտարարություն, որը փոխում է մթնոլորտը»:
Սենսացիաների փնտրտուքն արգելող նախարարը մինչ այդ էլ առնվազն երկու անգամ, եթե ոչ՝ սենսացիոն հայտարարություն, ապա՝ գոնե սխալ արտահայտություն էր իրեն թույլ տվել, որն աննկատ մնաց շատերիս համար, բայց ոչ՝ ենթակաների։
«Դատարանը որոշումը կայացրել է, և ցավալի է, որ կարող է սա կրի շղթայական բնույթ, և մյուս ՊՈԱԿ-ների տնօրենները, որոնց պաշտոնավարման և օրենքի հետ խնդիր կա, դիմեն դատարան և շահեն»,- ասաց Ղարիբյանը։
«Նախկին լրագրողները, որոնք այսօր քաղաքական գործիչներ են, ասում են՝ «թող մամուլը չհասցներ դրան, թող «Հայելի» ակումբը չհասցներ այն իրավիճակին, որ իր վրա հարձակվեն»: Այսինքն՝ թող իրեն խելոք պահեր, նման բան չէր լինի: Փոխանակ ամբողջ պետական ապարատը ներդնեն, որ այսպիսի ոտնձգություններից մամուլը պաշտպանեն, նման հայտարարություններ են անում»:
2003-2007թթ. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ, աշխատել է ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Մարտի 1»-ի գործը քննող Աննա Դանիբեկյանը, ով այսօր որպես տուժող է անցնում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով:
«Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պայմանավորվածության կոպիտ խախտում, ու թեև բառացի ոչ մի անգամ չի հիշատակվել «Ստամբուլյան կոնվենցիա» բառակապակցությունը, այնուամենայնիվ, բաժանվել են նյութեր, մասնավորապես՝ Կոնվենցիայի վերաբերյալ հարց ու պատասխաններ:
«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին փաստացի վերագրելով իրավապահ համակարգի կողմից վերջիններիս՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարումը, մեզ փորձում են որպես լավություն վաճառել այն, ինչ պետք է լիներ ինքնըստինքյան: Ավելին ասեմ. վարչապետի հայտարարությունը պետք է անմիջապես հաջորդեր այս գարշելի ու ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող իրադարձությանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Քիմ Քարդաշյանն ունի աշխարհում ամենահայտնի ինստագրամյան էջերից մեկը և, լուսանկարների, վիզուալ բովանդակության մասին քննարկման ժամանակ իր փորձառությամբ է կիսվել, թե ինչպես է պետք ղեկավարել էջերը սոցիալական ցանցերում։
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն արձագանքելո՞ւ է միջադեպին:
«Գիտեք, իմ կյանքը հնարավորություններն ընդունելու մասին չէ, իմ կյանքն ինքս ինձ հասկանալու մասին է։ Հնարավոր է՝ իմ կարիերայի սկզբում ես արել եմ բաներ, որոնք այնքան էլ անհրաժեշտ չէին, իրերը, որ ես վաճառում էի, կոշիկներ, կամ փոքրիկ քափքեյքերը, գուցե դա անել պետք չէր»:
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե արդյո՞ք Գեորգի Ասատրյանը երկքաղաքացի է, ինչպես նաև՝ արդյոք այս նշանակումը ենթադրո՞ւմ է, որ անհրաժեշտություն կա նախագահների միջոցով նոր որակ հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական դատարան մուտքագրվող ցանկացած դիմում քննության առարկա է դառնում սահմանված իրավական ընթացակարգերով, ժամկետներում և ենթակա է նախնական ուսումնասիրման: Գործն ընդունվում է վարույթ, եթե, իհարկե, առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր:
Քիմ Քարդաշյանի ելույթը՝ WCIT 2019-ի պանելային քննարկմանը (ուղիղ):