Բաժիններ՝

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը կգործարկվի

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացված «Վերոնայի եվրասիական տնտեսական 18-րդ համաժողովին» և անդրադարձել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի շահագործման ժամկետներին. գրում է Ermenihaber-ը և մանրամասնում.

«Նախատեսվում է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիայի արտադրման գործընթացը 2026-ին և այն կլինի շրջադարձային ու պատմական կետ էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացման մեր ճանապարհին»:

Նշենք, որ «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս