Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամիին. հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ Հայաստանում Իրանի նախորդ դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս է ավարտել իր դիվանագիտական առաքելությունը։

Խալիլ Շիրղոլամին ներկայումս Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։

Տեսանյութեր

Լրահոս