«Եթե այսպես շարունակվի, կարող է քննարկումներ կազմակերպվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, այսինքն՝ օրակարգ մտցվի ՀՀ-ում դատարանի նկատմամբ վերաբերմունքի հարցը: Սա երկրի հեղինակության վրա է ազդում, չեմ հասկանում՝ ինչու է անհրաժեշտ, որ գործադիրը դատարանի նկատմամբ նման հարձակումներ իրականացնի»:
Արդյունքների վերաբերյալ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունից հայտնեցին, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան հիմնադրամում» իրականացվելիք հաշվեքննությունը դեռ ավարտված չէ։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, սոցիալական բաժնի առաջին կարգի մասնագետ, համայնքային ծառայող Հասմիկ Իսահակյանն ու առաջատար մասնագետ Անի Ալեքսանյանը:
«Գործնականում, ինքն իր իշխանությունների՝ գործադիր և օրենսդիրի միջոցով պատերազմ է հայտարարել ՍԴ-ին, և բոլորս գիտեինք, որ դրա ավարտից հետո ինքը պետք է անցներ 4-րդ իշխանության գրավմանը, բայց, ինչպես ցույց տվեց «Հայելի» ակումբի դեպքը, երրորդ իշխանության՝ դատական իշխանության, և չորրորդ իշխանության դեմ արշավը կարծեք թե զուգահեռ է ընթանում»:
«Պարբերաբար աշխատում ենք առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպել վարչապետի հետ, և սա հերթական հանդիպումներից մեկն է։ Այս պահին կոնկրետ օրակարգ չունենք։ Վստահ եմ, որ գործընկերներս ցանկություն կունենան որոշակի թեմաների շուրջ քննարկում ծավալել, առաջարկներ կլինեն, որոնք կմտնեն օրակարգ, սակայն կոնկրետ օրակարգ չենք պլանավորել»,- տեղեկացրեց Լ. Մակունցը։
«Ամեն ինչ կապվում է տվյալների հետ։ Սա նոր իրականությունն է։ Եվ թվային աշխարհում ազգային մոդելները բիզնես փոխակերպման համար առաջնային չեն։ Եվ ուզում եմ ասել, որ մեր հարկային ծառայությունն այս ամենի մեջտեղում է»։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազար դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից 112,092,000-ը միայն կազմակերպչական ծախսերն են կազմել:
«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում, կարծես թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,- ասաց Պողոսյանը։
«Ես ամենամոտ կանգնածն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, ինձ որևէ մի ցուցմունք կամ հրաման չի տվել»,- ասաց Սեյրան Օհանյանը։
«Ապագան հիմա է, ապագան հիմա է, ու դա քննարկման ենթակա չէ։ Նրանք, ովքեր գիտեն Գիբսոնին, կհասկանան, թե ես ինչ եմ ասում։ Նա իր «Նոր ռոմանտիկներ» գրքում ասում էր, որ ապագան միանգամից չի գալու»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որպես տուժող ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։ Այս մասին 168.am-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ սա դժվարացնում է լրագրողի աշխատանքը, եղել են դեպքեր, երբ լրագրողը նույնացվել է այն մարդու հետ, ումից հարցազրույց է վերցրել: Այսինքն՝ հաճախ նաև լրագրողն է թիրախավորվում, դառնում այդ ատելության խոսքի թիրախը»:
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու մասին։ Ու հիմա կարծես անցել է դրա իրականացմանը։ Թե ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու՝ վարչապետի նպատակը՝ դժվար չէ կռահել։
Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել տեղեկատվություն հանրակրթական դպրոցների այս ուստարվա ցուցանիշների մասին: Այն ինչ-որ իմաստով հասարակական ուշադրության կենտրոնում է: Որովհետև իշխանությունները պարբերաբար խոսում են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին:
Կառավարությունը խոստացել է 62 մլրդ դրամով գերակատարել ընթացիկ տարվա բյուջեն։ Եթե դա հանում ենք, ապա 2020թ. պետական բյուջեի եկամուտների ավելացումը կկազմի ընդամենը 138 մլրդ դրամ։ Պատկերացնելու համար ասենք, որ 2019թ. նույն ցուցանիշը 158 մլրդ դրամ էր։
«Միայն Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցածը չէ, որ հանրության շրջանում այսպես քննարկվում է, նաև Վալերի Օսպիյանի, Արթուր Վանեցյանի դեպքերը, ափսոսում ես, էլի»:
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով, որ հայտարարությունը եղել է ՌԴ-ում՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ պաշտոնական Մոսկվան կարձագանքի դրան՝ քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կլինի մոտավորապես հայտարարություն, որ` երկու կողմերին էլ կոչ ենք անում ծայրահեղական բնույթի հայտարարություններից զերծ մնալ»:
1937 թվականը հայ գրականության ամենաարյունոտ տարին էր։ Այդ թվականը կտրեց հայ գրականության պորտալարը։ Ու ամեն անգամ, երբ հիշատակում ենք 1937 թվականը, մեր աչքի առաջ գալիս է Եղիշե Չարենցը։
2020թ. կառավարությունը պատրաստվում է թողնել 714 ծառայողական մեքենա։ Բայց դրանում, ներառված չեն, ինչպես կասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «ախրանայի», Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաները:
«Եթե արվում է հայտարարություն, որ՝ «Արցախը Հայաստան է», ապա պետք է համապատասխան ընթացակարգերով դրա իրականացումը սկսվի, ԱԺ-ում պետք է սկսվի նման գործընթաց և ասվի, որ դա է հայկական կողմի բանակցելու գլխավոր պայմանը… Բայց այս դեպքում այդպես չարվեց, չէ՞: Նա ասաց այդ բառերը, գցեց այդ կարգախոսն ու հեռացավ, ինչը նյարդայնացնում է միջնորդներին, դա չափազանց անլուրջ է, դա պոպուլիզմ է»:
168.am-ը Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել` ինչո՞ւ է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին սպասարկում ԱԳՆ պետհամարանիշով մեքենա։
«Տարածաշրջանն արդեն իսկ շատ ռազմականացված է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքները շարունակելու բարձրաստիճան պայմանավորվածությանը։
Շատ ընտանիքներ իրենց երեխաների տնային աշխատանքները կատարելու համար վճարում են դասապատրաստողներին։ Այսպիսով, ծնողների, ընտանիքի մեծերի շփումը երեխաների հետ կտրուկ նվազել է։
«Չի փոխելու: 10 տոկոսի բարձրացումը, կարող է, բարոյական ինչ-որ քայլ է՝ պետության, կառավարության կողմից, ուզում են ասել՝ «ուսուցի՛չ, դու անտեսված չես, այսօր հնարավորություն ունեմ բարձրացնելու աշխատավարձդ 10 տոկոսով», բայց դա բավարար չէ»:
«Նախկին կին պատգամավորների հետ կապված նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Անկախ կին կամ տղամարդ լինելուց, եթե լինեին նման ապացույցներ, կարծում եմ՝ ոստիկանությունը կզբաղվեր նրանցով, ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
«Ես երկրում չեմ, երկուշաբթի անպայման կվերադառնամ, իսկ մինչ իմ վերադարձը ՀՀ իրավապահ մարմիններից այսօր «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված խուլիգանության համար ակնկալում եմ, պահանջում եմ հրատապ իրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը չտրվի, ապա իմ կողմից կլինի համարժեք պատասխան»,- ասաց Թովմասյանը։
Գաղտնիք բացած չենք լինի՝ ասելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին Սահմանադրական դատարանը (ՍԴ) ենթարկվեց հարձակումների, այդ թվում՝ տեղեկատվական։ Եվ թեև ակնհայտ էր սուտն այս մարմնի շուրջ, բայց կարծեք թե չկար այդ սուտը դակող մարմին։
Երեկ երեկոյան հրապարակվել է Կառավարության՝ ավտովաճառքի կարգի փոփոխությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին որոշումը:
Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում: Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև:
«Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»: