«Մնջախաղացներ քիչ են մնացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Եթե այս ժանրը չսպանեն՝ այն չի մեռնի: Ամեն դեպքում, այսօր նույնիսկ պարային ժանրերի մեջ են մնջախաղ օգտագործում, իսկ սա նշանակում է, որ այս ժանրը չի կարող մահանալ:
Կաննում ցուցադրվել է չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի նոր ֆիլմը՝ «Մեղքի հպումը» (Tian zhu ding): 66-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված այս ժապավենը պատմում է ժամանակակից Չինաստանում տիրող դաժանության մասին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհավորել է Dorians խմբին և Lonely Planet երգի հեղինակ Թոնի Այոմիին՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելու կապակցությամբ։
Կաննի 66-րդ կինոփառատոնի 3-րդ օրվա գլխավոր հերոսը Ասգար Ֆարհադին էր: Իրանցի այս ռեժիսորը աշխարհահռչակ դարձավ 2011թ., երբ նրա՝ իրանական արտադրության «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ժապավենը ցնցեց ամբողջ աշխարհը:
Kildim բավականին սուր հումորով մուլտֆիլմերի շարքը, որի առաջին սերիաները սկսեցին ստեղծվել մոտ 2 տարի առաջ, սկզբում նախատեսված էր ցուցադրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, սակայն դրանց բովանդակությունը հաշվի առնելով՝ այն այդպել էլ Հ1-ով չցուցադրվեց:
Այս գիրքը կարող է այնքան էլ սովորական չթվալ ստեղծագործական կենսագրության ժանրի ուսումնասիրությունների համար, որոնք միավորում է «Արևելքի գրողներն ու գիտնականները» շարքը:
Մեկնարկեց Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Համաձայն կանոնակարգի, փառատոնը բացվեց հերթական պրեմիերայով՝ ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գետսբի» ժապավենով, որում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայերը, Այլա Ֆիշերը:
Պիտի մարդն ազատություն ունենա, կախված չլինի ինչ-որ մեկից, այդ ցանցը պիտի վերանա, որ մարդն ազատ լինի: Այդ ազատության պայմաններում պետք է մարդուն ստեղծագործելու հնարավորություն տալ, որովհետև չստեղծագործելու դեպքում մարդը սևեռվում է ցածր, աննշան երևույթների վրա: Մեր իրականության մեջ մի երկու տեսակ մարդ ես տեսնում, որովհետև թվում է՝ մեկ այլ տեսակ լինելով՝ ապրելն անհնար է:
Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատասխանի այդ հարցին, հաստատվի իր պատասխանի մեջ և այդ սահմանները ունակ լինի պահել։
Երևանը շատ է փոխվել և շարունակում է փոխվել: Լավն էլ կա, վատն էլ: Զգում ես, որ փոքրիկ ծիլեր կան, որոնք ցանկանում են դուրս գալ:
«Կապ չունի, թե որտեղ ենք համերգ տալիս` Երևանո՞ւմ, Լենինականո՞ւմ, Կիրովականո՞ւմ, Նյու Յորքո՞ւմ, թե՞ Լոնդոնում, մենք տարբերություն չենք դնում և աշխատում ենք մեր 100 տոկոս ներուժով»,- ասում է Սերգեյ Սմբատյանը:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ հունիսի 6-14-ը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:
Մեծ բյուզանդական կայսրության կայսրը հիվանդացավ ինչ-որ տարօրինակ հիվանդությամբ, և կայսրության մեջ չգտնվեց մի բժիշկ, որ ունակ էր նրան բուժելու: Տարբեր երկրներ սուրհանդակներ ուղարկվեցին, որպեսզի մեծ իմաստուններին և հմուտ բժիշկներին տեղեկացնեն կայսրի հիվանդության ախտանիշերի մասին:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան: Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):
Ապրիլի 25-28-ը Մոնակոյում կայացավ «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանից կրկին մասնակցեց «Բարձր արվեստ» կենտրոնը:
Ցավալի է, երբ ցանկանում ես վերադառնալ Հայաստան ու ինչ-որ բան փոխել, բայց տեսնում ես, որ դա այստեղ չի գնահատվում: Միևնույն ժամանակ էլ չեմ կարող մտածել, որ եթե Հայաստան չգայի՝ ինչպե՞ս կդասավորվեր իմ կյանքը:
«Գեներալի աղջիկը» սերիալի ավարտից հետո դերասանուհի Արևիկ Գևորգյանը շարունակում է նկարահանվել «Կյանքի կարուսել» կարճամետրաժ ֆիլմերում, նա վարում է նաև Top10-ը և մոնո ներկայացման առաջարկ ունի:
«Դորիանս»-ը երգն իսկապես լավ է ներկայացնում, նրանք մեծ մասամբ պահպանել են դեմո տարբերակը, որը ես տանն էի արել։ Այդ պատճառով էլ` անակնկալներ չեղան։
«Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը:
Մարդկության ստեղծման պահից սկսած՝ ստեղծվել է նաև հեքիաթը, որովհետև մարդկությունը միշտ ձգտել է իրականությունն ավելի լավը դարձնել: Եթե մարդը հավատում է իր ստեղծած իրականությանն, ապա աշխատում է իրականությունն այդպիսին դարձնել: Անկիմյուրն այն աշխարհներից է, որի նմանը ես կուզենայի, որ աշխարհը լիներ:
Ապրիլի 30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը:
Մայիսի 3-ին՝ Արցախում, Շուշիի նորաստեղծ արվեստի կենտրոնում, և հունիսի 7-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Համերգն անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում: Իրենց կատարումներով այն էլ ավելի ջերմացրեցին երգչուհիներ Արմինե Հայրապետյանը, Լաուրա Տիգրանյանը և երգիչ Ռազմիկ Աղաջանյանը:
«Այս արձանն առաջին նախադեպն է, որն ունի իր սեփական ինտերնետը, սեփական կայքը: Այս արձանի մոտից կարելի է այցելել միայն տվյալ կայք: Այս արձանը կոչ է անում բոլորին՝ կարդալ»
«Երաժշտությամբ ես ուշ՝ 13 տարեկան հասակում եմ սկսել զբաղվել: Ի սկզբանե ինձ համար դաշնամուր գործիքն էր որոշված, բայց քանի որ ֆիզիկապես ձեռքերս մեծ էին, որոշվեց, որ ես պետք է թավջութակ նվագեմ»:
Դերասան, երգիչ Սենիկ Բարսեղյանը, բացի այն, որ մասնակցել է երաժշտական նախագծերի («Հայաստանի ձայնը», «Հայ Սուպերսթար»), գրեթե վեց տարի է՝ ապրում և ստեղծագործում է թատերական միջավայրում:
Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորամուտի գալա համերգին:
Մենք ապակառուցողական կենդանիներ ենք: Բոլորին թվում է, թե էվոլյուցիան սքանչելի բան է: Պարզապես նայեք բեգեմոտին, և դուք կհամոզվեք, որ այն էվոլյուցիայի հրաշալի գաղափարներից մեկն է:
Ռեքվիեմն առհասարակ հնարավորություն է տալիս երաժշտական նյութն այնպես կազմակերպել, որ այն նվիրված լինի այս կամ այն կոնկրետ իրադարձությանը կամ երբեմն նաև` անձին: Ռեքվիեմի մեջ այդպիսի հնարավորություն կա: Իմ նպատակը հենց այդ հստակությունը բերելն էր՝ մեկ կողմից, մյուս կողմից` այն ավանդույթները, որ հինգ հարյուր տարուց ավելի կուտակված են այս ժանրի շուրջը, յուրացնել և հստակեցնել այն շերտերը, որոնք մեր եկեղեցում առավել ներկայություն են և գործել են՝ իբրև ապրվող կյանք երաժշտության մեջ:
Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի…