Բաժիններ՝

Կաննում իրանցի ռեժիսորին ընդունեցին ծափահարություններով (լուսանկարներ)

Կաննի 66-րդ կինոփառատոնի 3-րդ օրվա գլխավոր հերոսը Ասգար Ֆարհադին էր:  Իրանցի այս ռեժիսորը աշխարհահռչակ դարձավ 2011թ., երբ նրա՝ իրանական արտադրության «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ժապավենը ցնցեց ամբողջ աշխարհը:  Այն հաջողությունների հասավ գրեթե բոլոր միջազգային կինոփառատոններում (դարձավ նաև հայկական «Ոսկե ծիրանի» դափնեկիր) և վերջում Օսկարի արժանացավ՝ որպես լավագույն արտասահմանյան ժապավեն:

Այժմ Ֆարհադին Կաննում է, որտեղ մայիսի 17-ին ցուցադրվեց նրա՝ մրցութային ծրագրում ներկայացված «Անցյալը» ժապավենը: Սա իրանցի ռեժիսորի առաջին գործն է, որ նկարահանվել է իր հայրենիքի սահմաններից դուրս՝ Ֆրանսիայում: Ֆիլմում նկարահանվել են Բերենիս Բեժոն, Տահար Ռահիմը, Պոլին Բուրլեն և Ալի Մոսաֆան: Սա նաև Ֆարհադիի ամենաթանկարժեք ժապավենն է. Ֆիլմի բյուջեն 11 միլիոն եվրո է:

«Անցյալը» Կաննում բավական հաջող է ընդունվել՝ բուռն ծափահարություններով (ինչը սպասելի էր): Մամուլի ասուլիսին ռեժիսորը ներկայացել է 4 դերասանների ուղեկցությամբ: Ֆիլմի նկարահանման միակ անհարմարությունը եղել է լեզվական արգելքը. ֆրանսիացի դերասանների հետ Ֆարհադին աշխատել է թարգմանչի օգնությամբ:

«Ես կարող եմ աշխատել Երկրագնի ցանկացած կետում, սակայն եղել և մնում եմ իրանցի ռեժիսոր: Շատ բարդ է արվեստի գործի վրա ազգային պիտակ փակցնել: Կարևորն այն կապն է, որ ստեղծվում է հանդիսատեսի և ֆիլմի միջև: Յուրաքանչյուր հանդիսատես կարող է պատկերացնել, որ դա իր սեփական ֆիլմն է»,- ասել է Ասգար Ֆարհադին:

Կարդացեք նաև

Farhadi1 Farhadi2 Farhadi3 Farhadi4 Himnakan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս