Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին» բաժին հասավ լեսբուհիների սիրո պատմությանը (լուսանկարներ)

Այս պահին Կաննում տեղի է ունենում 66-րդ կինոփառատոնի փակման արարողությունը:
Միջոցառումը վարում է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Տոտուն:
Մրցութային ծրագրերի ժյուրին՝ Ստիվեն Սփիլբերգի գլխավորությամբ, հայտարարեց դերասանական անվանակարգերում հաղթողներին:

Լավագույն դերասան ճանաչվեց ամերիկացի Բրյուս Դերնը` Ալեքսանդր Փեյնի «Ներբրասկա» ժապավենում դերակատարման համար, լավագույն դերասանուհի՝ ֆրանսուհի Բերենիս Բեժոն («Անցյալը»):

Սցենարի համար մրցանակ ստացավ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի «Մեղքի հպումը» ժապավենը, որը փառատոնի առաջին 5 օրերին գլխավորում էր մրցութային ֆիլմերի վարկանշային աղյուսակը:

Ժյուրիի մրցանակը բաժին հասավ ճապոնացի Հիրոկաձու Կորեեդայի «Ինչպես հայրն է, անպես էլ՝ որդին» դրամային:

Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն ռեժիսոր ճանաչվեց մեքսիկացի Ամատ Էսկալանտեն, որի «Հելի» ժապավենը գրեթե ամենացածր վարկանիշն ուներ Կաննի կինոքննադատների շրջանում:

Կինոփառատոնի Գրան-Պրին ստացավ ամերիկացի Իթան և Ջոել Քոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում» ժապավենը, որը համարվում էր «Ոսկե արմավենու» հիմնական հականորդներից մեկը:

Այս անգամ փառատոնն անցավ առանց անակնկալների: Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին» բաժին հասավ թունիսցի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի՝ ֆրանսիական արտադրության «Ադելի կյանքը» ժապավենին, որն ամենաբարձր վարկանիշն ուներ թե կինոքննադատների շրջանում և թե բուքմեյքերների մոտ: Ի դեպ, ֆիլմը պատմում է լեսբուհիների սիրո մասին և արդեն հասցրել էր ստանալ նաև կինոքննադատների FIPRESCI մրցանակը:

Abdelatif Cannes3 Cannes4 Cannnes1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս