Բաժիններ՝

«Ոսկե ծիրան». մեկնարկը տրված է

Մշակույթի նախարարությունում մայիսի 24-ին կայացավ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական` 10-րդ կինոփառատոնին նվիրված առաջին մամուլի ասուլիսը: Համատեղ մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը: Այս տարի փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և նշանավոր կինոգործիչ Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի աստղը:

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից (2012թ.-ին` 67 երկիր): «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ևս կներկայանա լիամետրաժ, վավերագրական և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագրերով, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրով: Մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական` Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ. «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) և Էկումենիկ ժյուրին:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ հարուստ կլինեն «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերը: Դրանց թվում առանձնակի նշանակություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում համաշխարհային կինոյի վարպետներից:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ Թոմսոնի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս