Ամբողջ աշխարհով նկարը ձեռքիդ պտտվում ես, մեկը չի հարցնում՝ ինչ է: Էստեղ տանելուց՝ հանձնաժողովի թուղթ, արտահանման թուղթ, ցուցակ, սա կարելի է, նա չի կարելի, կատարյալ հիմարություն…
Շատ կարևոր է երեխային նկարչությամբ կրթել, քանի որ այն հետագայում կարող է նաև դիզայնի վերածվել: Այսօր ամբողջ Երևանն անճաշակություն է, որովհետև դա չկրթվելու հետևանք է: Քաղաքը ոճ չունի:
Սինգապուրցի նկարիչ Կեն Լին զարմանահրաշ 3D նկարներ է ստեղծում։ Փայտե տուփի, դույլի և այլ տարաների մեջ մի քանի շերտով թափանցիկ սիլիկոնի վրա նա պատկերում է ձկներ և այլ ջրային կենդանիներ։
Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան և Քաջարան քաղաքներում:
«Այսօր մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ շատ գործիչներ դարձել են իմ նկարների կերպարները: Չկայացած մարդիկ, ովքեր այսօր պաշտոններ ունեն, իրենց չգիտեմ ինչի տեղ են դրել, բայց երբ նայում ես իրենց էությանը, տեսնում ես, որ ոչինչ են»:
Կա մի սերունդ, որը գիտակցում է այն համոզմունքը, որ Հայաստանը զուտ ծնվելու վայր է: Լուրջ արվեստային համակարգի մեջ տեսակավորվելու, ընթերցվելու համար այստեղ հնարավորություն չկա: Եթե մի տեղ չկա առաջնություն, ապա մարդն ուղղակի այդտեղ ծնվում է, իսկ արվեստագետ դառնալ ցանկացող մարդը պիտի դուրս գա Հայաստանից` պրոֆեսիոնալ, մասնագիտական կյանքով ապրելու համար:
Այս տարի Կաննի կինոփառատոնը կփակվի ֆրանսիացի ռեժիսոր Ժերոմ Սալի «Զուլու» թրիլերով: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Երկու ոստիկան (Օրլանդո Բլում և Ֆորեստ Ուիտակեր) հետաքննում են հայտնի մարզիկի 18-ամյա դստեր սպանությունը: Սակայն գործն իրավապահների սպասածից ավելի է բարդանում: Կաննի միջազգային կինոփառատոնը կանցկացվի մայիսի 15-ից 26-ը: Փառատոնը կբացի Ֆրենսիս Սկոտ Ֆիցջերալդի «Մեծ Գետսբի» վեպի էկրանավորումը: […]
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:
Խիստ տպավորիչ ձայնի և արտիստիկ կեցվածքի շնորհիվ Մկրտիչ Ջանանը կարողացել է արժանանալ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Երևանը շատ փոքր քաղաք է, որտեղ ես մեկ-մեկ խեղդվում եմ այս շենքերի ու մարդկանց արանքում: Ես սովորել եմ Մոսկվայի պես քաղաքի անսահմանությանը, որտեղ շնչելու տարածք ինչքան ուզես՝ կա: Այս սթրեսային վիճակը, այս տարօրինակ ապրելակերպը հետաքրքիր խորհուրդ ունի արվեստագետի համար:
Լարինդայի կերպարը մարմնավորում է ֆրանսուհի Ան-Շառլոտ Մոնվիլը, իսկ Վենեսիոյի դերում է հանրահայտ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը:
Հայաստանի մարզերում գալերեաներ ստեղծելը նաև տուրիզմի զարգացման լավագույն մոդելը կլինի, որտեղ գյուղը նույնպես կիրացվի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում:
«Forbes» ամսագիրը կազմել է 20-րդ դարի հեղինակների 10 ամենաթանկ գրքերի ցանկը, որոնք առաջին անգամ լույս են տեսել նախորդ տարում, իսկ այս դարում զանազան աուկցիոններում վաճառվել են մաքսիմալ գնով:
Ապրիլի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Լավ էլի» խմբի մենահամերգը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանը:
«Ես ինքս ժողովրդական երաժշտության մեծ սիրահար լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ թառը, քամանչան և մյուս ազգային գործիքները պետք է դուրս բերել և ավելի ժամանակակից դարձնել: Այս գործիքների համար նոր ստեղծագործություններ պետք է գրվեն»:
Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, և չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երևակայության, երկարատև աշխատանքի և անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց:
«Եթե չլիներ «Բաց հասարակություն հիմնադրամը», ես նույնիսկ չէի կարող երազել իմ «Ստրիպտիզ» պիեսը բեմադրելու մասին»,- ասում է Սեդա Ստեփանյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանը մոտ մեկ ամիս շարունակ ցուցադրեց Ժանսեմի (Հովհաննես Սեմեջյան) թանգարանի պահոցում գտնվող գործերը: Այցելուների համար մեծ անակնկալ էր մեր երկրում տեսնել արժեքավոր այդ հավաքածուն, որը, պարզվում է՝ հեղինակը տարբեր ժամանակաշրջաններում նվիրել է Ժամանակակից արվեստի թանգարանին:
Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում Լեոնիդ Ենգիբարյանին առաջին անգամ հանդիպելիս` Վահրամ Փափազյանն ասել է. «Ուրեմն դո՞ւն ես ադ նոր աստղը: Լսել եմ, գիտեմ, մանչս: Ուրախ եմ, լավ սկսած ես, ճիշտ կերթաս: Հայերեն կհասկնա՞ս: Կարևորը` ոգիդ է հայ, բաց ու անհատակ: Դուն կրկեսում թատրոն կխաղաս»:
Ծրագիրն իրականացվում է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում:
Այն, ինչից այլևս հրաժարվել ենք, կարող է դառնալ արվեստի նմուշ: Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատկերասրահում բացվեց Թագուհի Հակոբյանի` «Թափոնների գույները» խորագրով ցուցահանդեսը:
Ժողովածուի մեջ տեղ են գտել 18-33 տարեկան այն բանաստեղծները, ովքեր, գրքի կազմողներ, խմբագիրներ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանի և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ, ներկայացնում են հայկական մերօրյա պոեզիան և ունեն բանաստեղծական կայացման, ձեռագրի ազատության, աշխարհընկալման սեփական մոտեցումները:
«Մեզ մոտ հումորը մի քիչ բաց է, ափաշքյարա, ցանկալի կլիներ, տակը մի քիչ բան լիներ, այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլիներ»,- ասում է Ն.Ծատուրյանը, ում կարծիքով` այսօր հայկական հումորի մեջ նոր ոճ է ստեղծվել` խրխնջիզմ:
«Ձիերը, ընձուղտները, շիմպանզեները, սկյուռները,- պարզապես սքանչելի էակներ են: Որորները, ի վերջո: Մարդիկ միշտ էլ սարսափելի կենդանիներ են եղել և այդպիսիք էլ մնացել են առ այսօր»,- ասում էր ճանաչված արձակագիրը
«Բալետն ամենանուրբ զգայական արտահայտչամիջոցն է, որով կարող ես աշխարհին ներկայացնել, թե տվյալ երկիրն ո՞ւր է հասել, ի՞նչ զգացողություններ ունի։ Անցած դարի սկզբում ռուսները շատ առաջավոր էին այս հարցում և բալետը որպես զենք էին օգտագործում»։
«Հիմա սերիալներում այլևս չեմ նկարահանվում և ունեմ շատ ժամանակ՝ զբաղվելու նրանով, ինչ սիրում եմ, և ինչն իմն է»,- ասում է երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը:
«Առաջին անգամ 8-9 տարի առաջ եմ Երևանում եղել։ Հիացած էի հայ ժողովրդի լսելու ունակությամբ»,- ասում է իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին
«Հայաստանցին դարձել է գողացված ապրանքի սպառող»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի ունեցավ մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկեր» ցուցահանդեսի փակ բացումը: 4 գեղանկարից և 62 քանդակներից բաղկացած ցուցահանդեսն իր տեսակի մեջ եզակի է:
Գրական թերթը այսուհետ կարելի է կարդալ նաև www.grakantert.am-ում: Այսօր ՀՀ գրողների միությունում տեղի ունեցավ միության պաշտոնաթերթի կայքի շնորհանդեսը: