ԱՄՆ-ում պիրատության հասցրած վնասը տարեկան կազմում է 300 միլիարդ դոլար
Ըստ IP Commission հետազոտական կազմակերպության տվյալնների՝ ԱՄՆ-ում մտավոր սեփականության պատճառած վնասը տարեկան կազմում է 300 միլիարդ դոլար: Նշվում է, որ պիրատության պատճառած ընդհանուր վնասը համեմատելի է ԱՄՆ-ի դեպի ասիական երկրներ արտահանման ծավալի հետ, որը նույնպես տարեկան կազմում է մոտ 300 միլիարդ դոլար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հետազոտության հեղինակները նշում են, որ անհրաժեշտ է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մտավոր սեփականության գողությունը տնտեսապես գրավիչ չլինի:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ պիրատության ընդհանուր թվի 50-80%-ը վերագրվում է Չինաստանին: Չինաստանից բացի, ԱՄՆ-ում արտադրված մտավոր սեփականության գողության պատասխանատու երկրների թվում է նաև Ռուսաստանը և Հնդկաստանը: Վերլուծաբանները բացատրում են, որ վերոնշյալ երկրներում նույնիսկ խոշորագույն ընկերություններում հաճախ օգտագործում են գողացված մտավոր սեփականություն, այդ թվում՝ պիրատական ծրագրային ապահովում: