Բաժիններ՝

Նարինե Դովլաթյան. «Ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր սիրում ու սպասում են ինձ»

«Լինում են պահեր, երբ էմոցիաներս կուտակվում են, ու որոշում եմ դրանք համերգների տեսքով արտահայտել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Երգչուհին վերջին շրջանում հաճախ համերգներ է տալիս երևանյան երաժշտական ակումբներում, որտեղ, բացի իր երգերը կատարելուց, երգում է նաև coverner` Սիայի, Սթիվի Ուանդերի, Սթինգի և այլոց երգացանկից:

«Ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր սիրում ու սպասում են ինձ: Առաջիկայում սպասվում են նաև նոր համերգներ, բայց այս պահին չեմ կարող հստակ ասել՝ երբ և որտեղ: Բոլոր նորությունների մասին կիսվում եմ Facebook-ի իմ էջի միջոցով»,- ասում է Նարինեն:

narine dovaltyanԵրգչուհին ունի նաև նոր երգ, որը հասցրել է արդեն համերգների ժամանակ կատարել. «Երգը կոչվում է՝ «Cactus», հեղինակը Կարեն Գրիգորյանն է: Երգն ի սկզբանե սիրո մասին էր և մի փոքր էլ տխուր, բայց որոշեցինք փոփոխել միտքը, և վերնագիրն էլ դրեցինք «Cactus»: Երգն էթնո-ջազ ոճում է և իրականում այն սիրո մասին է, երբ սիրում ես, բայց երբեմն ստիպված ես լինում կակտուսի նման ծակել, որ սերը դրանից ավելի երկարի ու երբեք չվերջանա»:

Կարդացեք նաև

Նարինեի խոսքով` երգն անպայման կունենա տեսահոլովակ: «Նկարահանումները շուտով կսկսվեն: Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները»,- հավելեց երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս