Երևանն ինձ համար ժամանակին մեծ արվեստագիտական կենտրոն է եղել:
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ մուլտիպլիկացիան մի աշխարհ է, որը բոլորին հասու չէ: Միևնույն ժամանակ՝ մուլտիպլիկացիա մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ նկարելու ունակություն, անսահման ֆանտազիա և մեծ աշխատասիրություն:
Սակայն հիշողությունը` դա vortex է, ձագարափոս` միաժամանակայնություն:
Հոգին հաճախ պատկերացնում են թռչնի տեսքով, իսկ հրեշտակներն ունեն թևեր, որովհետև կյանքը տեղի է ունենում հենց այստեղ, իսկ անդրկյանքը` ինչ-որ տեղ այնտեղ:
Ոմն արքա դատի տարօրինակ արարողակարգ հորինեց:
«Այն պատմում է սփյուռքահայի մասին, ով ավտովթարի զոհ է դառնում, և նրա ուղեղը տեղադրում են այդ նույն ժամանակահատվածում մահացած արտասահմանցու գլխում»:
ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան: Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Երևանի Քաղաքային պանթեոնում, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստուհու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը հանդիսապետել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
«Այն ժամանակ, երբ այդ երգը կատարում էի տիկին Ֆլորայի հետ, պետք է որ առավել լարված լինեի, առավել պարտավորված, բայց ես շատ հանգիստ էի: Միայն այն միտքը, որ Ֆլորա Մարտիրոսյանն իմ կողքին կանգնած է` ինձ ուժ ու վստահություն էր տալիս: Ես խոստանում եմ, որ ամեն անգամ այդ երգը կատարելիս՝ այն նվիրելու եմ Ֆլորա Մարտիրոսյանի անմար հիշատակին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը:
«Համալիրի սեփականատերը մեզ պարտք է ավելի քան 20 մլն դրամ»,- ասում է Զառա Մխեյանը
Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենալու ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: 168.am-ի տեղեկությունները, որ Ռուսաստանում ևս կազմակերպվելու է Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը չհերքեց՝ ասելով, որ Երևանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության օրը Ռուսաստանում հայ համայնքը և հայկական եկեղեցին կկազմակերպեն մոմավառություն:
Ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի և պրոդյուսեր Միքայել Պողոսյանի` Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում կայացած «Արփա» փառատոնի փակման արարողությանը դեկտեմբերի 2-ին:
ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի օրը Լոս Անջելելոսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում երգչուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Նույն օրը տեղի կունենա նաև երգչուհու հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը դեկտեմբերի 1-ից ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին:
Ժամանակին Երևանում քուչեք կային, և որևէ մեկը չէր նեղվում, երբ իրեն հարցնում էին` «Ո՞ր քուչից ես»: Հիմա կարող են նեղվել:
Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան Ֆրանսիայում: Ես այստեղ գումար ավելի շատ եմ ծախսում, քան Փարիզում:
Ցուցահանդեսին ներկայացված էին Լիա Մխիթարյանի, Լիլիթ Ստեփանյանի և Տաթևիկ Մկրտչյանի աշխատանքները:
Այսօր հայկական երգարվեստում մատների վրա կարելի է հաշվել այն երգիչ-երգչուհիներին, ովքեր որակյալ և ճիշտ ռոք երաժշտություն են մատուցում: Եվա Սուջյանն այն երգչուհիներից է, ով կարողանում է իր երաժշտությամբ հանդիսատեսին հուզել, միևնույն ժամանակ ոգեշնչել և դրական լիցքերով պարուրել: – Եվա, հիշո՞ւմ ես՝ որ տարիքից սկսեցիր երաժշտությամբ տարվել: – Ւմ ողջ գիտակցական կյանքում երաժշտությունը եղել է անբաժան […]
Տարիներ առաջ՝ լուսանկարելուց հետո ողջ ժապավենը պետք է տպեի, որ կարողանայի լուսանկարները հասկանալ: Հիմա՝ ալարկոտ ես դառնում, գցում ես համակարգչի մեջ, նայում, որը պետք չէ՝ ջնջում ես, որոնք պետք է՝ պահպանում: Տարիներ առաջ լուսանկարիչներին մատների վրա կարելի էր հաշվել:
Կենտրոնը բաց է բոլորի համար, բայց ունի սկզբունք՝ ամեն գործ չէ, որ կարող է ընդունել: Այն պետք է գեղարվեստական արժեք լինելուց բացի` որակյալ լինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր հեղինակությունը:
Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռևս չեն հանձնել հարազատներին: Ենթադրվում է, որ աճյունը հարազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետև կտանեն եկեղեցի և կհուղարկավորեն:
Քիչ անց Մալթայում կկայանա Եվրոպական կինոակադեմիայի 25-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Խաչքարերն արդեն երազիս էին գալիս: Եթե սնոտիապաշտ լինեի, պետք է մտածեի, որ մահս եկել է, բայց ես մտածեցի, որ նրանք երազիս են եկել, որ բացահայտեմ իրենց»:
Մարդկանց շատ զգալի մի զանգված արդեն դժվարությամբ է ուղեղը շարժում և սպասում է պատրաստի կաղապարների, որոնց յուրացումը հեշտ է, կատարվում է բնազդային մակարդակով` առանց մտավոր փոքրիշատե ծանրաբեռնվածության:
Ծիծաղող ձուկը
Անգլերեն very բառը Yerevan բառի առաջին մի քանի տառերի գրեթե հայելային արտացոլումն է` verY-Yerevan, ինչը, էրգոնոմիկ տեսանկյունից, միաժամանակ նպաստում է տարբերանշան-կարգախոսի բարեհնչունությանը, տպավորիչ լինելուն և հեշտացնում մտապահումը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը` «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 6-ին կանդրադառնա նաև Սայաթ-Նովային:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:
«Մեր բոլորիս կորուստը չափազանց մեծ է: Ընտանիքը որևէ հայտարարություն չի արել, քանի որ լուռ սգում են իրենց վիշտը: Այժմ չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքե՞ր և ինչպե՞ս են իրենց աջակցությունն ու ցավակցությունը արտահայտել ընտանիքին: Հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են երգչուհու ընտանիքի կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը:
Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս ետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր: