Կաննի երեք ֆավորիտները (տեսանյութ)

Կաննի 66-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա արդյունքներով, դեռևս երեք ժապավեն է համարվում «Ոսկե արմավենու» հիմնական հավակնորդ:

Screen ամսագրի վարկանիշով, մայիսի 20-ին չինացի ռեժիսոր Ցզյան Չժանկեի «Մեղքի հպումը» ժապավենն իր դիրքերը զիջել է ամերիկացի աշխարհահռչակ Իթան և Ջոել Քոեն եղբայրների նոր գործին՝ «Լյուին Դևիսի ներսում»:

Ամսագրի վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադին է՝ ֆրանսիական արտադրության «Անցյալը» ժապավենով:

Սակայն մեկ այլ՝ Le Film Francais հեղինակավոր ամսագրի համաձայն՝ Քոեն եղբայրների ֆիլմին չի հաջողվել գերազանցել «Անցյալը» ընտանեկան դրամայի վարկանիշը. վերջինս շարունակում է մնալ աղյուսակի առաջատարը: Երկրորդ տեղում «Լյուին Դևիսի ներսում» ժապավենն է, իսկ երրորդում՝ չինացի ռեժիսորինը:

Նյութի տեսանյութում ներկայացված է «Անցյալը» ֆիլմի թրեյլերը։

«Լյուին Դևիսի ներսում» ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այս հղումով։ 

Տեսանյութեր

Լրահոս