Բաժիններ՝

Պաշտոնյաները՝ «Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսին (տեսանյութ)

«Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը ՀՀ և ԱՄՆ պատմությունն է: Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների ցուցասրահում այսօր բացված լուսանկարների ցուցահանդեսին, ըստ «Ա1+»-ի՝ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն Ջոն Հեֆերնը` 1915թ. Հայոց Մեծ Եղեռնը գնահատելով որպես 20-րդ դարասկզբի խոշորագույն, վատթարագույն ոճրագործություններից մեկը:

Ըստ ԱՄՆ դեսպանի` այս ցուցահանդեսը նաեւ հաղթանակի մասին է. «ԱՄՆ պատմության մեջ այս դրվագը ներկայանում է որպես ԱՄՆ ժողովրդի ու կառավարության առաջին համատեղ ջանքը ուղղված միջազգային մարդասիրական առաքելության իրականացմանը: Սա նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների առաջին էջն է»:

Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչներից «Նարեկացի արվեստի միություն» հիմնադրամի ղեկավար Նարեկ Հարությունյանի գնահատմամբ` սա ամերիկյան առատաձեռնության եւ հայկական տոկունության համադրությունն է:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031