Բաժիններ՝

Հայտնի են «Էմմի 2015»-ի նոմինանտները

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան ներկայացրել է «Էմմի 2015»-ի նոմինանտներին: Ինչպես նախորդ տարի՝ այս տարի էլ ռեկորդային քանակությամբ նոմինացիաների է առաջադրվել HBO ալիքի «Game of Thrones» ֆենթեզի ժանրի սերիալը (24 նոմինացիա): Հիմնական անվանակարգերում առաջադրված սերիալների ցուցակը հետևյալն է.

Լավագույն դրամատիկ սերիալ- «Ավելի լավ է Սոլին զանգեք», «Դաունթոն միաբանությունը», «Game of Thrones», «Քարտեզային տնակը», «Խելագարները», «Նարնջագույն՝ սեզոնի հիթ», «Ծննդավայր»:

Լավագույն հումորային սերիալ- «Լուի», «Իմ ամերիկյան ընտանիքը», «Չվախճանվող Կիմի Շմիդտը», «Ակնհայտը», «Քսուքապատ ճանապարհ», «ՎԻՓ», «Հանգստի պուրակներ ու վայրեր»:

Սահմանափակ քանակությամբ սերիաներ ունեցող լավագույն սերիալ- «Ամերիկյան սարսափի պատմություններ. Տձևների շոուն», «Ամերիկյան հանցագործություն», «Ի՞նչ գիտի Օլիվիան», «Ազնիվ կինը», «Գայլերի սրահը»:

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան- Քեյլ Չանդլեր («Երջանիկը»), Ջեֆ Դենիելս («Նորություններ»), Ջոն Հեմմ («Խելագարները»), Բոբ Օդենկիրկ («Ավելի լավ է Սոլին զանգեք»), Լիվ Շրայբեր («Ռեյ Դանովան»), Քևին Սփեյսի («Քարտեզային տնակը»):

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի- Վիոլա Դևիս («Ինչպես խուսափել մարդասպանության համար նախատեսված պատժից»), Կլեր Դեյնս («Ծննդավայր»), Թարաջի Փ. Հենսոն («Կայսրություն»), Էլիզաբեթ Մոսս («Խելագարները»), Տատյանա Մասլանի («Մութ երեխան»), Ռոբին Ռայթ («Քարտեզային տնակը»):

Հումորային սերիալի լավագույն դերասան- Էնթոնի Անդերսոն («Թխամաշկը»), Լուիս Ս. Կ. («Լուի»), Դոն Չիդլ («Ստի կացարանը»), Ուիլ Ֆորտե («Երկիր մոլորակի վերջին մարդը»), Մեթ ԼեԲլան («Դրվագներ»), Ուիլյամ Հ. Մեյսի («Անամոթները»), Ջեֆրի Թեմբոր («Ակնհայտը»):

Հումորային սերիալի լավագույն դերասանուհի- Էդի Ֆալկո («Քույր Ջեքին»), Լիզա Կուդրոու («Վերադարձ»), Ջուլիա Լուիս («ՎԻՓ»), Էմի Փոլեր («Հանգստի պուրակներ ու վայրեր»), Էմի Շումեր («Էմի Շումերի ներսում»), Լիլի Թոմլան («Գրեյսն ու Ֆրենկին»):

«Էմմի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի 20-ին:

Պատրաստեց Ռ. Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս