Բաժիններ՝

BBC հեռուստաալիքն ընտրել է ամերիկյան լավագույն ֆիլմերը

Բրիտանական BBC հեռուստաալիքը կազմակերպել էր քվեարկություն, որին մասնակցում էին տարբեր երկրների առաջատար կինոքննադատները: Նպատակն էր՝ ընտրել ամերիկյան կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը:

Քվեարկության արդյունքում՝ առաջին հորիզոնականը բաժին ընկավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմին: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը, իսկ երրորդում՝ Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» թրիլերը:

Մնացած հորիզոնականները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.

  1. «2001. Տիեզերքի ոդիսականը» (1698թ.)
  2. «Փնտրողները» (1965թ.)
  3. «Արևածագ» (1927 թ.)
  4. «Անձրևի տակ երգողները» (1952թ.)
  5. «Փսիխո» (1960թ.)
  6. «Կասաբլանկա» (1942թ.)
  7. «Կնքահայրը 2» (1974 թ.):

Այսպիսով, հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ցուցակում չեն հայտնվել վերջին 40 տարիներին նկարահանված ֆիլմերը:

Պատրաստեց Ռ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031